Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով. փաստաբան | Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի | Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն նույնիսկ դժբախտ պատահարների դեպքերի մեղավորությունն է դնում Ռուբեն Վարդանյանի վրա. Սահակյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե սա քաղաքական հաշվեհարդար չէ, այսօր հրաշալի հնարավորություն կա դա ապացուցելու. Իվետա Տոնոյան | ՈՒՂԻՂ. Կփոխվի՞ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը | «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 միլիոն դրամով | «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան». քննարկվել են մաքսային համակարգի արդիականացման հեռանկարները | Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են․ փաստաբաններ | Միգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABC | Կասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունը | Կասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը | Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով | Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ Անանյան | Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ

Լրահոս

Սոնա Մնացականյանի հայրը դատարանում 10 մլն դրամ պահանջեց՝ ծախսերի փոխհատուցման համար

Պետք է նաև անցորդների նկատմամբ կարողանան անվտանգություն ապահովել, անցորդները ՀՀ քաղաքացի՞ չեն, որ անվտանգություն ապահովեն: Ի՞նչ է նշանակում անվտանգությունից ելնելով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, դատական նիստից հետո, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի հետևանքով մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի հայրը՝ անդրադառնալով շարասյան արագ ընթացքին:

Մնացական Մնացականյանը նշել է, որ Փաշինյանը ցավակցել է, իրենից ներողություն է խնդրել, բայց ասուլիսի ժամանակ Tert.am-ի լրագրողի հարցին ի պատասխան վարչապետի պատասխանը, թե իրեն տեղափոխող ավտոբուսն է վրաերթի ենթարկել աղջկան՝ այդ մոտեցումը չի ընդունում: Անդրադառնալով մեղադրյալի փաստաբանի այն արտահայտությանը, թե Սոնա Մնացականյանը դիտավորյալ չի հեռացել տարածքից՝ իրականացնելով քաղաքական ակցիա, Մնացական Մնացականյանը  պատասխանում է՝

«Ընդունված արտահայտություն կա՝ փաստաբանն ամեն եղանակով կարող է պաշտպանել իր մեղադրյալին, բայց բարոյական նորմերի մասին չեմ ասում, փաստաբանն այդ նորմերը շրջանցել է, հաշվի չի առել։ Դուք ինքներդ դատեք, յոթ ամսական հղին կարո՞ղ է գնար ինքնուրույն քաղաքական ակցիա աներ, մանավանդ իմ աղջիկը, որ Հայաստան նոր էր եկել, դրսում էր աշխատում: Ի՞նչ քաղաքական ակցիա:  Քաղաքականն այն է, որ աղջիկս հավատալով Հայաստանում կատարող փոփոխություններին, Դանիայի նման երկիրը թողեց, եկավ Հայաստան դուստր ձեռնարկություն բացեց», — նշել է Մնացականյանը։

Նա, փոխհատուցման համար, դատարանում պահանջեց 10 մլն դրամ՝ հուշաքարի և գերեզմանի վերանորոգման աշխատանքների համար:

Լրագրողի հարցին՝ արյդո՞ք տուժող կողմը գոհ է դատական ընթացքին, Մնացականյանը պատասխանեց՝ դեռևս գոհ եմ, մի քանի անգամ տուժողի դատապաշտպանի հետ կապված անհիմն ձևով հետաձգվել են դատական ակտերը, ինձ թվում է անում են, որ ժամանակ շահեն, հինգ տարին լրանա, վաղեմության ժամկետը անցնի:

Facebook
Twitter

Կարդացեք նաև