ՀՀ վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի նկատմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կնքվել է հաշտության համաձայնություն. ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ | Փամբակ գետում տղամարդու դին հայտնաբերելուց հետո փրկարարները որոնում են երկրորդ անձին | Երևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց | ԿԸՀ-ն մերժում է ներկայացրած բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ․ ԿԸՀ նախագահ | Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է | Կարելի է քայլուղի բացել ձորից դեպի համալիր, համալիրից՝ ձոր. Փաշինյանը տեղում ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին (տեսանյութ) | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա | «Ոչ այդքան տեսանելի, բայց նաև ոչ այդքան հեռու ապագայում Թուրքիան է «պատրաստվում» դառնալ ռազմա-քաղաքական կոնֆլիկտների հաջորդ թիրախը». Արտակ Զաքարյան | 10 տարի շարունակ իմ միսը կերել են դրա համար, պիտի արդարանաս մի բանի համար, որի հետ դու ընդհանրապես կապ չունես․ Արփինե Հովհաննիսյանը՝ «Հաց բերողի» մասին | Ելույթ ունեցողների շարքում տեսա «ամենաթունդ» ընդդիմադիր գործչին, ով սահմանի, ձկան, ընտրության մասին խոսում է նույն հուզմունքով. Անի Գևորգյան | Կսպասենք, տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները ՍԴ-ում, թույլ տվեք փակագծերը չբացել. Արման Աբովյանը՝ ընդդիմության հետագա քայլերի մասին | Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին | Սա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի Գալյան | ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան | Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Լրահոս

ԿԿՀ-ն տուգանել է Նոյեմբերյան համայնքի ղեկավարին. Hetq.am

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) «Հետք»-ի հրապարակման հիման վրա վարչական իրավախախտման վերաբերյալ գործ է հարուցել և որոշել Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի նկատմամբ 300 հազար դրամի չափով վարչական տույժ կիրառել։ Այս մասին գրում է «Հետք»-ը:

2021-ի փետրվարին Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի օգնական Գեղամ Ջիլավյանը հիմնադրել է «Ջի-Գարաժ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկմամբ և նորոգմամբ։ 2022-ի օգոստոսի 5-ին Նոյեմբերյան համայնքի ավագանու արտահերթ նիստում, համայնքի ղեկավարի առաջարկով, ավագանին որոշել է համաձայնություն տալ և Նոյեմբերյան քաղաքի Շիրազի փողոց թիվ 39 հասցեում 296 քմ մակերեսով տարածքը վարձակալական հիմունքներով տրամադրել «Ջի-Գարաժ» ՍՊԸ-ին։ Տարածքը տրամադրվել է 4 տարի ժամկետով՝ ամսական 70,000 դրամ վարձավճարով։ Որոշմանը կողմ է քվեարկել ավագանու 15 անդամ, այդ թվում՝ համայնքի ղեկավարը։

2025-ի փետրվարի 17-ին, հիմք ընդունելով ավագանու՝ պայմանագրում փոփոխություն կատարելու որոշումը, համայնքի ղեկավարը որոշել է Նոյեմբերյանի համայնքապետարանի և «Ջի Գարաժ» ՍՊԸ-ի միջև 2022թ. հոկտեմբերի 31-ին կնքված պայմանագրում վարձակալության ժամկետը դարձնել 25 տարի: Մինչ այս որոշումը՝ 2024-ի դեկտեմբերին, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի որդին՝ Վահագն Աղաբաբյանը, նշանակվել էր «Ջի-Գարաժ» ՍՊԸ-ի տնօրեն։

Facebook
Twitter

Կարդացեք նաև