Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը, կյանքի կոչվելու դեպքում, շոշափելի օգուտներ է պարունակում նաև Իրանի և ՌԴ-ի համար. Փաշինյանը՝ Fox News-ին

Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը, կյանքի կոչվելու դեպքում, շոշափելի օգուտներ է պարունակում նաև Իրանի և ՌԴ-ի համար. այս մասին ամերիկյան Fox News-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քանի որ Իրանը հասանելիություն կստանա Պարսից ծոցից դեպի Սև ծով երկաթուղուն, նաև ՌԴ-ն և Իրանն իրար միջև երկաթուղային կապ ստեղծելու հնարավորություն կունենան: Եթե կենտրոնանանք այս համաձայնագրի տնտեսական կողմի վրա, ապա ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, ԱՄՆ-ն և Թուրքիան, այլև ՌԴ-ն ու Իրանը կստանան շատ կարևոր և իրականում շոշափելի օգուտներ: Սա իրականում աննախադեպ է, քանի որ այժմ Հարավային Կովկասից չկա երկաթուղի, որը կապի Իրանն ու ՌԴ-ն: Ուստի, կարծում եմ՝ սա շատ կարևոր համաձայնագիր է՝ բազմաթիվ օգուտներով բոլոր պետությունների և ամբողջ միջազգային հանրության, ինչպես նաև միջազգային կայունություն և անվտանգության  համար», — նշել է նա:

Փաշինյանն ընդգծել է, որ այս համաձայնագիրը կարող է դառնալ համագործակցության և խաղաղության խաչմերուկ, ինչն էլ Հայաստանի իշխանությունների նպատակն է:

«Չենք ցանկանում սադրել, լարվածություն առաջացնել: Մեր նպատակն է ունենալ կայունություն, խաղաղություն և կայուն տնտեսական զարգացում, քաղաքական համագործակցություն: Եվ ստորագրված համաձայնագիրը այս ամենի համար շատ հարմար հարթակ է», — նշել է նա:

Նշենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ առաջնորդների եռակողմ հանդիպումը, որից հետո Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը՝ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, ստորագրել են համատեղ հռչակագիր: Հռչակագրի առանձին կետ նվիրված է տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը և Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովմանը: Հայաստանի տարածքում կիրականացվի հատուկ նախագիծ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման», որը նախատեսում է ԱՄՆ աջակցություն այս երթուղու ապահովման գործում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031