Skip to main content

Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան | Ինչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան | ՈՒՂԻՂ. Պատգամավորների ճեպազրույցներ | Բաքուն հիմա էլ հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ. Ազատություն

Լրահոս

Վրաստանի նախագահը գովաբանել է Թուրքիային. Հայաստանի մասնակցության նախաձեռնությունը ողջունելի է

Վրաստանն ու Թուրքիան շատ հարցերի շուրջ ընդհանուր տեսլական ունեն, ըստ Грузия Online-ի՝ հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։

«Բոլորը տեսնում են, որ մեր տարածաշրջանը վիթխարի ներուժ ունի. քաղաքական կայունությանը հաջորդում է տնտեսական կայունությունը և ժողովրդի բարեկեցությունը»,- ընդգծել է Կավելաշվիլին՝ գնահատելով Թուրքիա կատարած իր այցը։

Ըստ նրա՝ հանդիպումների ընթացքում շեշտը դրվել է նաև «ընտանեկան արժեքների» վրա։ «Մենք անդրադարձանք նաև տնտեսական և քաղաքական հարցերի, քննարկեցինք տարբեր նախաձեռնություններ: Այն փաստը, որ թուրք-վրացական հարաբերությունները գտնվում են այդքան բարձր մակարդակի վրա, ինձ ավելի է մոտիվացնում, որ դրանք շարունակվեն: Բոլորը տեսնում են, որ այս տարածաշրջանը վիթխարի ներուժ ունի: Քաղաքական կայունությանը հաջորդում է տնտեսական կայունությունը և ժողովրդի բարեկեցությունը: Դա հնարավոր է դարձել մեր երկրների՝ ազգային շահերի վրա հիմնված սկզբունքային քաղաքականության շնորհիվ: Հայկական կողմի այս ձևաչափին աստիճանաբար մասնակցելու նախաձեռնությունը ողջունելի է: Մեկ անգամ ևս ընդգծվել է, որ եթե երկիրը քո մրցակիցն է, այն պետք է թուլացվի և այլն: Այստեղ բացահայտվել է հակառակը: Ինձ համար շատ կարևոր է, որ իմ հարևան երկիրն ուժեղ լինի: Դրանք այն մտքերն են, որոնք մենք փոխանակեցինք: Դա անկեղծ զրույց էր, և դա ինձ հույս է ներշնչում, որ մեր հարաբերությունները էլ ավելի կխորանան»,- հայտարարել է Վրաստանի նախագահը:

Ըստ Միխաիլ Կավելաշվիլիի՝ Վրաստանը, ինչպես իր հարևան երկրները, ցանկանում է երկարատև խաղաղություն տարածաշրջանում:

«Մենք պաշտպանեցինք խաղաղությունը, ընտանեկան արժեքները, ազգային շահերը, և մեր բարեկամ երկրի իշխանությունները հետևում են նույն մոտեցմանը։ Դա ինձ ամուր երաշխիք է տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում այստեղ խաղաղություն և կայունություն կլինի։ Բոլորը պետք է իմանան՝ ով էլ լինի՝ ռազմավարական գործընկերներ, բարեկամ երկրներ, չարակամներ, որ այստեղ հակամարտություն անհնար է, քանի որ այս երկրները շատ են վստահում միմյանց։ Մենք համերաշխ ենք այդ հարցում։ Ցանկություն հայտնվեց, որ նրանք այցելեն Վրաստան՝ և՛ Թուրքիայի նախագահը, և՛ Ազգային ժողովի նախագահը, որոնց հետ ես նույնպես շատ ջերմ հանդիպում ունեցա։ Դրանից առաջ մեր խորհրդարանի նախագահը մեզ մոտ եկավ պատվիրակությամբ, և ես հույս ունեմ, որ այս հարաբերությունները էլ ավելի կխորանան»,- հայտարարել է  Կավելաշվիլին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև