Skip to main content

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին | Ռուբլին կրկին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 23-ի դրությամբ | Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է | ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ | ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին | Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին | Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ) | Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր | Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը

Լրահոս

Ֆինլանդիան, որպես ԵԱՀԿ գործող նախագահ, կղեկավարի մասնակից պետությունների հետ քննարկումները՝ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ. լրատվամիջոցներ

Ֆինլանդիան, որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, կղեկավարի մասնակից պետությունների հետ քննարկումները՝ ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի համատեղ կոչի՝ փակել Մինսկյան գործընթացը և դրան առնչվող կառույցները, ադրբեջանական Report-ին հայտնել են կազմակերպության շտաբ-բնակարանում։

Իր հերթին, ԵԱՀԿ քարտուղարությունը պատրաստ է իրականացնել այդ քննարկումների արդյունքում ընդունված բոլոր որոշումները, հայտարարել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը։

ԵԱՀԿ-ն հաստատել է, որ օգոստոսի 11-ին Ադրբեջանից և Հայաստանից ստացվել է համատեղ դիմում՝ Նախարարների խորհրդին ուղղված առաջարկով՝ լուծելու Մինսկի խմբի և դրա հետ կապված այլ ինստիտուտների փակման հարցը։

Կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ԵԱՀԿ-ն շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին։

ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին՝ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման համար։ 2020 թվականի պատերազմից հետո Բաքուն հայտարարել է, թե հակամարտությունը լուծված է, և նման պայմաններում ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ո՛չ էլ դրա ինստիտուտների կարիք չկա։ Ադրբեջանն առաջարկել է, որ Հայաստանը համատեղ դիմում ներկայացնի ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները, Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարների ներկայությամբ, ստորագրել են խումբը լուծարելու համատեղ կոչ: ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու երկու պայմաններից մեկն էր:

Facebook
Twitter

Կարդացեք նաև