Skip to main content

Կալանավորվել է Մեղրիի համայնքապետը | Պետական սահմանը չի կարող նախ «հարմարեցվել» որևէ ճանապարհի, խողովակաշարի կամ արտաքին ուժային կենտրոնի քաղաքական օրացույցին․ Դավիթ Անանյան | Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Isuzu» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյան, մենք մատաղի ուլ չենք | Իրավական համագործակցության խորացում. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին | Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան | Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նախնական դատալսումները նշանակվել են սեպտեմբերի 18-ին | Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս․ Լևոն Ազիզյան | «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» | Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» | Олимпийский спорт превращают в поле политической борьбы | Խաչվերացի տոնին Էջմիածնի Մայր տաճարում պատարագ կմատուցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը | Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ | Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է | Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել

Լրահոս

Մենք սկսել ենք խաղաղության պրոցես, որի ընթացքում, վստահ եմ՝ բարձրաձայնված բոլոր խնդիրները լուծվելու են. Դավիթ Խուդաթյան

Մենք սկսել ենք խաղաղության պրոցես, որի ընթացքում, վստահ եմ՝ Ձեր թվարկած բոլոր խնդիրները լուծվելու են: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առջև պահանջ չի դրվել թեկուզ մեկ օկուպացված տարածքներից զորքերը դուրս բերել, կամ, օրինակ՝ գոնե մեկ գերի վերադարձնել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սպիտակ տանը կայացած եռակողմ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԶԼՄ-ների հարցերին, ասել էր՝ չկա այդպիսի բանակցություն, որտեղ իրենք այդ թեման՝  Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների թեման, չեն բարձրացնում:

«Քանի որ, ցավոք, դեռ արդյունք չկա, տեղի չի ունեցել այն՝ ինչ սպասում ենք, մենք պետք է ընկալենք, որ արդյունք չկա», -ասել էր նա, հավելելով՝ հումանիտար հարցերը առանձին վերցված լուծում չունեն և որ այս պատմական առաջընթացն է բերելու խնդիրների լուծմանը, այդ թվում՝ հումանիտար:

ԱՄՆ նախագահ  Դոնալդ Թրամփը ևս անդրադարձել էր գերիների ազատման  խնդրին, նշել, որ Ադրբեջանի նախագահին դիմել  է 23  քրիստոնյաների համար:

«Կարծում եմ՝ նրանք կանեն դա ինձ համար: Սա կարևոր է, այնպե՞ս չէ»,-ասել էր նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև