Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Կարևորը սահմանների անվտանգությունն է. Նարեկ Կարապետյանը՝ «Թրամփի ուղու» մասին

Անվտանգային խնդիրների լուծումն ավելի կարևոր է, քան տնտեսական օգուտները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումները

ՀՀ վարչապետը «Fox News»-ին տված հարցազրույցում հայտարարել է. « Եթե մենք կենտրոնանանք այս համաձայնագրի տնտեսական կողմի վրա, ապա ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, Միացյալ Նահանգները, այլև Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը կունենան շատ կարևոր, շատ շոշափելի և իրականում աննախադեպ օգուտներ, քանի որ Հարավային Կովկասից մենք այժմ երկաթուղի չունենք, որը Իրանը կմիացներ Ռուսաստանին»: Վաշինգտոնում Երևան-Բաքու հռչակագրի ստորագրումից հետո ևս Հայաստանի վարչապետը ներդրումային առաջարկներով դիմել էր Ռուսաստանին և Իրանին:

«Հայաստանի համար առաջնայինը անվտանգային հարցն է։ Մենք նախևառաջ պետք է հասկանանք` «Թրամփի ուղու» մասին պայմանագիրն ապահովո՞ւմ է մեր հայրենիքի սահմանների կայուն անվտանգությունը, հետո նոր դիտարկենք տնտեսական բաղադրիչները։ Կարծում եմ` առաջին հերթին պետք է լուծել անվտանգային հարցը՝ հասնելով երկարաժամկետ հավասարակշռված խաղաղության», — նշեց Կարապետյանը։

Նա նշեց, որ «Տաշիր» ընկերությունների խումբը որևէ համագործակցություն չի նախատեսում «միջանցքի» հարցում։

Կարապետյանն ընդգծեց, որ բարենպաստ ներդրումային միջավայրի համար գլխավոր պայմանը մասնավոր սեփականության գերակայությունն է, որը հիմա մեր երկրում ստորադասվել է այսրոպեական քաղաքական շահերին:

«Եթե վերջին տարիների թիվ մեկ ներդրողին իշխանությունները կալանավորել են միայն մեկ բառի համար, ապա դա, ըստ ձեզ, ինչպե՞ս կարող է ազդել ներդրումային միջավայրի վրա»,- հռետորական հարց տվեց Կարապետյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև