Skip to main content

Կալանավորվել է Մեղրիի համայնքապետը | Պետական սահմանը չի կարող նախ «հարմարեցվել» որևէ ճանապարհի, խողովակաշարի կամ արտաքին ուժային կենտրոնի քաղաքական օրացույցին․ Դավիթ Անանյան | Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Isuzu» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյան, մենք մատաղի ուլ չենք | Իրավական համագործակցության խորացում. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին | Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան | Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նախնական դատալսումները նշանակվել են սեպտեմբերի 18-ին | Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս․ Լևոն Ազիզյան | «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» | Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» | Олимпийский спорт превращают в поле политической борьбы | Խաչվերացի տոնին Էջմիածնի Մայր տաճարում պատարագ կմատուցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը | Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ | Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է | Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել

Լրահոս

Աննա Հակոբյանի կրթարշավը պոպուլյար չէ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Օրեր առաջ հայտարարեցին, որ Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կրթվելը նորաձեւ է» արշավն ավարտում է այս փուլը, իսկ կրթարշավի տեսահոլովակները շուտով կցուցադրվեն հեռուստատեսությամբ: Ապա սկսեցին հեռարձակել պետական ֆինանսավորմամբ գործող Հանրային հեռուստաընկերության եթերում, ընդ որում՝ անվճար հիմունքներով եւ «փրայմ թայմին»:

Այսինքն, որպեսզի բարձր դիտողականություն ապահովեն այդ «արժեքավոր» տեսանյութերի համար։ Թողարկումներից մեկը հեռարձակվել է հուլիսի 18-ին, ժամը 22:00-ի հատվածում։

Սակայն զարմանալիորեն հաղորդման տեսագրությունը հետո հեռացվել է Հանրայինի յութուբյան ալիքից: Ըստ որոշ տեղեկությունների, պատճառն այն է, որ դիտումները քիչ են եղել:

Մեզ ասացին, որ այն հիմա տեղադրված է միայն կառավարության յութուբյան էջում եւ տասն օրվա ընթացքում 2 հազար 500 դիտում է ունեցել: Այսինքն, ժողովուրդը բացարձակ անտարբեր է այս զույգի եւ նրանց կրթարշավի նկատմամբ։ Մինչդեռ Հանրայինով հեռարձակելուց առաջ տիկինը հաշվետվություն ներկայացրեց իր լսարանին՝ պարծենալով, որ ավելի քան 11 հազար մարդ ներկա է գտնվել այդ «շատ կարեւոր» խոսակցությանը, ավելի քան 12 հազար մարդ միացել է շարժմանը։

«Եթե յուրաքանչյուրը սեփական օրինակով վարակի 100-200 հոգու, ինքնակատարելագործվելու համաճարակն անխուսափելի կլինի»: Մինչդեռ ակնհայտ է, որ կրթարշավի մասնակիցներին զոռով են բերել միջոցառմանը, նրանք հիմնականում վարչական աշխատողներ էին, որոնք ստիպված էին մասնակցում տիկնոջ արշավին, այլ ոչ թե «կրթվելու» անհագ ցանկությունից դրդված։ Թերեւս ժամանակին էլ իշխանական զույգը դադարեցրեց «ընտանեկան փոդքաստը»` ցածր դիտումների պատճառով:

Թեեւ կառավարական առանձնատանը մի ամբող սենյակ էին առանձնացրել եւ հատուկ կահավորել, սակայն 4 թե 5 եթերից հետո հրաժարվեցին այդ մտքից»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև