Skip to main content

Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս. Փաշինյան | Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան

Լրահոս

Փառատոն, որը միավորում է նորաձևությունն ու երաժշտությունը՝ մեկ ստեղձագործական տարածքում. մեկնարկել է «Fashion Symphony»-ն. Լուսանկարներ

Երեկ՝ օգոստոսի 15-ին, մեկնարկեց «Fashion Symphony» փառատոնը։

«Fashion Symphony»-ն երեքօրյա եզակի փառատոն է, որը միավորում է նորաձևությունն ու երաժշտությունը՝ մեկ ստեղձագործական տարածքում։

«Փառատոնի շրջանակներում հանդես կգան հայտնի արտիստներ, կեսօրին հիմնականում մանկական ծրագրեր են, մաստեր-կլասսեր, փակ կինոդիտումներ ունենք։ Իսկ արդեն երեկոյան ժամին հյուրերը, այցելուները կարող են տեղավորվել սեղանների շուրջը ու վայելել իսկապես յուրահատուկ երաժշտություն», — Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց փառատոնի կազմակերպիչներից Իրինա Թովմասյանը։

Նա նաև ավելացրեց, որ այդ ամենից բացի, հայ դիզայներները փառատոնի շրջանակներում կներկայացնեն իրենց աշխատանքները՝ «fashion show»-ի ժամանակ. «Նորաձևության ցուցադրություն և համերգային շատ հետաքրքիր ծրագիր ունենք։ Միաժամանակ նաև էքսպո ունենք։ Դրսի հատվածում խմիչքները, սննդի կետերն ու զովացուցիչ ըմպելիքներն են, իսկ ներսի հատվածում՝ մեր հայ արտադրողների արտադրանքները։ Կան շատ ընկերություններ, որոնք հրավերով են մասնակցում՝ որպես հայ արտադրող»։

Իրինա Թովմասյանի խոսքով՝ փառատոնի նպատակը նաև անհայտ, սկսնակ դիզայներներին մասնակցության հնարավորություն տալն է.«Ակտիվություն կլինի երեկոյան ժամերին, քանի որ՝ նախ հով է, հետո էլ արտիստները լինելու են այդ ժամանակ»։

«Ներկայացնում եմ «Մին թաքուն տեղ» ապրանքանիշը, որն արցախյան է։ Հայաստան տեղափոխվելուց հետո էլ շարունակում ենք մեր արտադրությունը։ Հիմքում հեղինակային նկարներ են, արվեստի գործեր, որոնք վերածվել են շարֆիկների, շապիկների, պայուսակների։ Նաև արցախյան կոլորիտը ցույց տալու համար բարբառային արտահայտություններով իրեր ենք պատրաստում»,-ասաց տիկին Սրբուհին։

Փառատոնը տևելու է մինչև օգոստոսի 17-ը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև