Skip to main content

Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա | Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա | Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը | ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. Լումիս | Գյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբ

Լրահոս

Պուտին-Թրամփ հանդիպումը ցույց տվեց երկու երկրների հարաբերություններում նոր «լիցքաթափման» հնարավորությունը. Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է.

«Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպումը մի իրադարձություն էր, որը ցույց տվեց երկու երկրների հարաբերություններում նոր «լիցքաթափման» հնարավոր տեղաշարժը։ Բանակցությունները կարծես թե տեղի են ունեցել գործնական մթնոլորտում՝ առանց որևէ կոշտ հայտարարությունների, և հիմնական հարցերի շուրջ՝ նկատելի առաջընթացով:

Առանցքային ազդանշաններից մեկը նախագահ Պուտինի այն միտքն էր, որ նախագահ Թրամփի օրոք Ուկրաինայում պատերազմը կարելի էր կանխել։ Նման գնահատականը ոչ միայն ամրապնդեց Ամերիկայի նախագահի դիրքերը որպես պոտենցիալ խաղաղարարի, այլև սահմանեց ապագա համաձայնագրերի քննարկման շրջանակն ու տոնայնությունը։

Երկու առաջնորդներն էլ հանդիպումը բնութագրեցին որպես կառուցողական, ինչը դիվանագիտական պրակտիկայում ծառայում է որպես փոխզիջումներ փնտրելու փոխադարձ պատրաստակամության ցուցիչ։

Ուկրաինայի հարցով նախագահ Թրամփը հայտարարեց, որ մոտ է Մոսկվայի հետ համաձայնագրի կնքմանը և դրանում հետաքրքրություն է տեսնում նաև նախագահ Պուտինի կողմից։ Հատկանշական էր նաև, որ միևնույն ժամանակ, խաղաղություն չհաստատելու պատասխանատվության վեկտորը հստակորեն ուղղվեց դեպի Կիև: Նշվեց, որ «հետագա զարգացումները կախված են Զելենսկու որոշումից»։ Նախագահ Թրամփը նաև ընդգծեց, որ Կիևը պետք է համաձայնվի նոր իրականության հետ, որը հաշվի է առնում ուժերի հավասարակշռությունը և սահմանափակում է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարը: Իսկ դրա դիմաց քննարկվում են անվտանգության այլ երաշխիքներ, որոնք չեն ենթադրում դաշինքին ինտեգրում:

Ամքորիջի հանդիպմանը հստակ արձանագրվեց նաև Վաշինգտոնի՝ անհապաղ հրադադարի հասնելու և նոր պատժամիջոցների կոշտ գծից հեռանալու ձգտումը։ Նախագահ Թրամփն ուղղակիորեն հայտարարեց, որ մոտ ապագայում անհրաժեշտություն չի տեսնում խստացնելու Մոսկվայի վրա տնտեսական ճնշումը։

Այս ազդանշանը նշանակում է, որ բանակցային գործընթացն ավելի մեծ հնարավորություն ունի զարգանալու առանց ճնշման, և առանց գլոբալիստների ազդեցության տակ ընկնելու։

Ոչ պակաս հետաքրքիր ցուցիչ էր հանդիպման անցկացման կարգը։ Առաջնորդների անձնական տրամադրվածությունը, ընդգծված ողջույնը և դրական գնահատականները ստեղծում են վստահության և հարգանքի միջավայր, որն անհրաժեշտ է համաշխարհային քաղաքականության բարդ հարցերի շուրջ երկխոսության համար։

Կարծում եմ, ՌԴ նախագահի համար խորհրդանշական էր հնչում նաև ԱՄՆ նախագահի գնահատականը, ըստ որի՝ Ռուսաստանը մնում է «մեծ տերություն», ում հետ պետք է հաշվի նստել։ Միևնույն ժամանակ, Թրամփը հստակեցրեց, որ ճգնաժամը դիտարկում է ոչ միայն որպես Ուկրաինայի խնդիր, այլև որպես համաշխարհային հավասարակշռության կարևոր էլեմենտ։

Տարօրինակ է, բայց նկատելի էր հռետորաբանությունը, որով ակնարկվում էր, որ ԱՄՆ վարչակազմը ռազմավարական սխալ է թույլ տվել՝ ստիպելով Ռուսաստանին և Չինաստանին մերձենալ։

Անքորիջի հանդիպումը ցույց տվեց, որ Մոսկվան և Վաշինգտոնը պատրաստ են փնտրել համակեցության ձևեր՝ դուրս գալով վերջին տարիների բախման տրամաբանությունից։ «Լուծման» ճանապարհը դժվար և դանդաղ կլինի, բայց արդեն իսկ ի հայտ են եկել երեք հիմնական արդյունքներ։

Նախ, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պարբերաբար խստացման հարցը հանվել է։

Երկրորդ, բանակցությունների խափանման պատասխանատվությունը գործնականում դրվել է Կիևի վրա, ինչը փոխում է դիվանագիտական գործընթացի դինամիկան։

Երրորդ, բանակցությունների ձևաչափը և առաջնորդների անձնական փոխըմբռնումը հիմք են ստեղծում երկխոսությունը շարունակելու համար։

Պուտին-Թրամփ բանակցությունները միջազգային հարաբերությունների ճարտարապետության հնարավոր փոփոխության նոր սկիզբ կարող են դառնալ։ Եթե կառուցողականության միտումը շարունակվի, համաշխարհային քաղաքականության մեջ իսկապես կարող է սկսվել «լիցքաթափման» նոր փուլ, երբ առճակատման փոխարեն կենտրոնական տեղ կզբաղեցնի փոխզիջումների պրագմատիկ որոնումը»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև