«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը | Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել

Լրահոս

ԱՆԻՖ-ի պարագայում ուղղակի մարшզմ է, որ Տիգրան Ավինյանը մնում է անպատիժ, անհասկանալի է․ Մեսրոպ Մանուկյան

Իմ կարծիքով, Տիգրան Ավինյանին՝ որպես «չալաղաջ թիքա», Նիկոլ Փաշինյանը պահում է, որ ընտրություններից առաջ «մորթի»։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն՝  անդրադառնալով ԱՆԻՖ-ի տնօրեն, «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ խորհրդի նախագահ Դավիթ Փափազյանի և ևս 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցելուն, այն դեպքում, երբ ոչ ԱՆԻՖ-ը ղեկավարող, ոչ էլ «Քովիդի» գործով այն ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նկատմամբ որևէ քրեական հետապնդում այդպես էլ չի հարուցվել։

Մանուկյանը վստահ է, որ Տիգրան Ավինյանին կկալանավորեն ընտրություններից առաջ։ «Նրան մեղավոր կկարգեն և քաղաքի էս խայտառակ վիճակի համար, և ԱՆԻՖ-ի համար, կասեն՝ գլխավոր թալանչին Տիգրան Ավինյանն էր։ Բայց էս պարագայում շատ ակնհայտ է, որ կոռուպցիան համակարգված է ու Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ Տիգրան Ավինյանին մեծ արտոնություններ է տալիս, հետևապես, կոռուպցիոն բուրգի գլուխը հենց Նիկոլ Փաշինյանն է»։

Նա ընդգծեց, որ ընտրություններից առաջ՝ հասարակությանը պետք կլինի կերակրել նմանատիպ ներկայացումներով, նմանատիպ կեղծ շոուներ ցուցադրելով։ «Ինչո՞ւ եմ ասում ընտրություններից առաջ, որովհետև Երևանի այս խայտառակ կառավարումը, Երևանի այս թալանը, սկսած հողերի առանց գլխավոր հատակագիծը մեջ-մեջ անելուց ու դրա համար որևէ մեկի պատասխանատվության չենթարկելուց, մինչև ամեն շաբաթ նվազագույնը մեկ կոռուպցիայի բացահայտումն, այն դեպքում, երբ Տիգրան Ավինյանը սուրբի կերպարով պտտվում է՝ Նիկոլ Փաշինյանը դա անելու է, որպեսզի ցույց տա, որ  «յուրայիններ» չկան, որ իր համար ընդդիմադիր է, թե թիմակից՝ կապ չունի։

Ուստի, իմ գնահատմամբ՝ Տիգրան Ավինյանը, որպես իր ամենավստահելի, պետք է զոհաբերվի, ձերբակալվի ընտրություններից առաջ։ ԱՆԻՖ-ի պարագայում ուղղակի մառազմ է, որ Տիգրան Ավինյանը մնում է անպատիժ, անհասկանալի է», — նշել է ընդդիմադիր անդամը։

Նրա արձանագրմամբ՝ եթե  հիմա մեկը 100,000 դրամ գողանա՝ կտանեն, կձերբակալեն, կախաղան կհանեն, իսկ մյուսը, որ միլիարդավոր դրամների չարաշահման տերն է, ուղիղ պատասխանատուն է, անպատիժ է մնում։

«Մի հռետորական հարց էլ ունեմ, էս ամբողջի քաղաքական պատասխանատվության կրողն ո՞վ է։ Այսինքն, ավելի քան 20 միլիարդ դրամ կորցրել, փոշիացրել են, սրա համար  քաղաքական պատասխանատվություն կրող լինելո՞ւ է, թե՞ ոչ։  Երևանի տրանսպորտային համակարգը ձախողել են, արդեն 6 միլիարդ թերհավաքագրում ունեն, մինչև տարեվերջ ևս 10 միլիարդ բյուջեին վնաս կտան, դրա համար քաղաքական պատասխանատվություն կրողն ո՞վ է։

Քաղաքի պարագայում՝ ասում եմ, Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Զավենի Սարգսյանն ու Տիգրան Ավինյանն են, նրանց համար պատասխանատվություն կրողն ո՞վ է՝ ՔՊ-ն՝ իր ղեկավարով, բայց կրո՞ւմ են, թե՞ ոչ», — նշել է Մանուկյանը։

Անդրադառնալով Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի կողմից Սևանի ափամերձ տարածքում առանձնատուն կառուցելուն՝ Մանուկյանն ասաց, որ Ավինյանի հայտարարագրի ուսումնասիրությունն ինքնին հարցեր է առաջացնում։

«Ինչ ունի՝ կախում է հոր հետ, բիթքոինն ավելանում է օդից, ասում է մայնինգ ենք արել, բայց մայնինգի հետ փողն էլ առանձին է հաշվում, այսինքն, ինքը փորձում է ամեն կերպ լղոզել, որ ոչինչ չերևա։ Խոսք կա չէ, ասում ենք՝ Սերժի ժամանակ ինչի՞ չէիք խոսում, հիմա հարցնում եմ՝ բա, Սերժի ժամանակ հերդ ինչի՞ տենց տուն չէր սարքում։ Բա, որ այդքան տաղանդավոր բիզնեսմեն էիք՝ ձեր սիրած նախկինների ժամանակ ի՞նչ էիք Շորժայում տուն սարքում, այդ նախկինների ժամանակ Մարաշում ինչի՞ այդպես մեծ տուն չուներիք: Այդ ինչպե՞ս ստացվեց որ էդպիսի թռիչքային աճ գրանցեց ձեր պապան: էլ չեմ խոսում այն մասին, թե թե էդ տաղանդավոր մարդը ինչպես է խոսում ժողովրդի մասին»,-եզրափակեց Մանուկյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև