Skip to main content

Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա | Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա | Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը | ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. Լումիս | Գյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբ

Լրահոս

Չի բացառվում, որ «Թրամփի երթուղու» շուրջ կան պայմանավորվածություններ Ռուսաստանի և Վաշինգտոնի միջև․ քաղաքագետ

Փոխվարչապետ Օվերչուկի հայտարարությունը շատերին զարմացրեց․ սպասում էին կտրուկ մերժում, սակայն հնչեց այս ձևակերպումը․ «Եթե Հայաստանին լավ է, մենք աջակցում ենք»։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Ի՞նչ է սա նշանակում։ Հնարավոր պատճառները մի քանի են․

Ուկրաինական պատերազմի պայմաններում Մոսկվան խուսափում է նոր ճակատ բացել ԱՄՆ-ի հետ։

Կրեմլում չեն հավատում «Թրամփի երթուղու» իրական հեռանկարին և կոշտ հակազդեցությունը համարում են անիմաստ։

Չի բացառվում, որ այս հարցում կան որոշակի պայմանավորվածություններ Վաշինգտոնի հետ։

Միևնույն ժամանակ ակնհայտ են նաև ռիսկերը․ Արևմուտքի ազդեցության մեծացում Կովկասում, Հայաստանի աստիճանական հեռացում ռուսական ուղեծրից, ինչպես նաև Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքերի ամրապնդում։

Սակայն կան նաև հնարավորություններ․ Մոսկվան կարող է ներգրավվել տնտեսական բաղադրիչներում, պահել բանակցային խաղաթուղթ և ներկայանալ որպես խաղաղարար։

Արդյունքում՝ նման դիրքորոշմամբ Մոսկվան այս պահին էական կորուստ չի կրում․ եթե նախագիծը տապալվի՝ ոչինչ չի կորցնի, իսկ եթե այն իրագործվի, հնարավորություն կունենա ներգրավվելու կամ առնվազն օգտագործելու այն իր շահերի համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև