Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Իշխանությունը պայքարում է ոչ թե թշնամու, այլ հայ ժողովրդի դեմ․ Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի գրառումը․

«Հինգ տարի առաջ, երբ ես և իմ պայքարի ընկեր Դավիթ Գալստյանը ստանձնեցինք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատը, հավատում էինք, որ կկարողանանք կանգնեցնել Նիկոլի կործանարար ընթացքը։ Մեզ համար դա միայն քաղաքականություն չէր․ դա պայքար էր Արցախի ու Հայաստանի ապագայի համար։

Սակայն չարին հավատացողներն ավելի շատ գտնվեցին։ Արդյունքը՝ Արցախը օկուպացված է, առանց հայերի, մեր հայրենի հողում ազատորեն շրջում է քոչվոր ցեղը։

Այսօր նույն Նիկոլը «դատում» է նրանց, ովքեր չեն հաշտվում անհայրենիք լինելու մտքի հետ։

Օգոստոսի 19-ին, ժամը 16։00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում տեղի կունենա Բագրատ Սրբազանի, Դավիթ Գալստյանի և մեր մյուս ընկերների դատական նիստը։

Սա արդարադատություն չէ, սա հայրենիքին հավատարիմների դեմ քաղաքական հաշվեհարդար է։

Սա դատավարություն չէ, սա Հայաստանի ինքնիշխանության դեմ հարձակում է։

Մեր ընկերների հանդեպ հալածանքը փաստում է մեկ ճշմարտություն․ Հայաստանում այսօր իշխանությունը պայքարում է ոչ թե թշնամու, այլ հայ ժողովրդի դեմ։

Մենք պարտավոր ենք պաշտպանել նրանց, ովքեր իրենց հավատարմությամբ ու համառությամբ մեզ հիշեցնում են՝ Հայաստանն ու Արցախը պետք է մնան հայի հայրենիքը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև