Բագրատ Սրբազանը կալանքի տակ կմնա ևս 2 ամիս | 2027 թ. նոյեմբերի 1-ից կգործեն մթնոլորտային օդի որակի գնահատման նոր չափանիշներ ու մեթոդաբանություններ | «Պատիվ ունեմ» ծրագրով զորակոչից տարկետում տրամադրելու համար ընդունելության անհրաժեշտ նվազագույն միավորների շեմը կիջեցվի | Հագուստի արտադրությունը, տեքստիլ արդյունաբերությունը Հայաստանում չեն կարող գոյատևել, եթե մենք շարունակենք թուրքական բաց սահմանով, թուրքական ապրանքներով ողողել հայկական շուկան. Նաիրի Սարգսյան | Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը՝ անվտանգության իրավիճակի վատթարացման պատճառով | «Անկախ դիտորդ» դաշինքը դիմել է դատարան` պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին. Իոաննիսյան | Կենդանաբանական այգու դիմաց բախվել են «Mercedes CLS»-ը, «Jaguar»-ը, «Toyota»-ն և թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը. կան տուժածներ | Ես ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի. Նիկոլ Փաշինյանը՝ իր և Աննա Հակոբյանի հնարավոր միության մասին | Չիմանանք՝ ի՞նչ են լինում մոմի փողերը. նրա համար է, որ Կտրիճ Ներսիսյանի զարմիկները G դասի Mercedes-ով պտտվեն, թե՞ եկեղեցու կարիքների. Փաշինյան | Ես չեմ կարծում, որ մենք դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը՝ Ստեփանակերտի Մայր տաճարի՝ Ադրբեջանի կողմից шվերման մասին | Չեմ պատկերացնում մի ընտանիք, մի շրջապատ, որտեղ որևէ կարևոր իրադարձություն շրջանցում է խորովածը. փողոցն էլ մեր կյանքի անբաժան մասն է. Փաշինյանը՝ Ամիրյան փողոցում խորոված փարթիի մասին | Հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա․ Արմեն Գրիգորյան | Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) | Մենք գիտենք, որ ոչինչ չգիտենք, ու պետք է գնանք այս տրամաբանության մեջ. Նիկոլ Փաշինյան | Լրագրող Ամալ Խալիլի մարմինը գտնվել է փլատակների տակ. Reuters

Լրահոս

Հայաստանը մեզ վստահեցրել է՝ ճանապարհի պատճառով ամերիկյան որևէ ուժ երբեք չի տեղակայվի երկրում. Արաղչի

Իրանն ու Հայաստանն առնչվել են շատ զգայուն հարցի՝ Նախիջևանի կապն Ադրբեջանի մայրցամաքային հատվածի հետ։ Այս հարցը վերջին տարիներին առաջացրել է շատ ռազմավարական և զգայուն քննարկումներ, որոնք բազմաթիվ մտահոգություններ են ստեղծել ինչպես մեզ մոտ, այնպես էլ տարածաշրջանի այլ երկրներում, քանի որ հնարավոր են տարածաշրջանային աշխարհաքաղաքական փոփոխություններ. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է Իրանի ԱԳ  նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին:

«Աշխարհաքաղաքական փոփոխություններ ասելով՝ մենք նկատի ունենք միջազգային ճանաչված սահմանների փոփոխություն, սահմանների տեղափոխում, տարածաշրջանի ցանկացած երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա ազդեցություն, օրինակ՝ Հայաստանի մի մասի օգտագործումը, ինչը կարող է հանգեցնել օկուպացիայի, իշխանության փոփոխության կամ թուլացման սպառնալիք լինել: Մենք վաղուց շատ հստակ ասել ենք, որ նման բան չենք հանդուրժի, և մեր քաղաքականությունը սկզբնապես եղել է պարզ։ Մենք նաև ձեռնարկել ենք համապատասխան քայլեր, որպեսզի ցույց տանք մեր լրջությունը, ինչի մասին բոլորը տեղյակ են։ Ներկայումս էլ մեր քաղաքականությունը նույնն է՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ չենք ընդունում։

Այս պահին տեղի ունեցածը այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է հայտարարություն, որի մեջ հստակ նշվում է, որ կողմերը ընդունում են տարածաշրջանի սահմանների անփոփոխելիությունը, հարգում են տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և չունեն նպատակ փոփոխություն կատարելու։ Այս առումով, ներկայիս փուլում մեր աշխարհաքաղաքական մտահոգությունը, ըստ երևույթին, հարթվել է։

Իսկ, թե ապագայում նրանք որքանով կպահպանեն այս սկզբունքները կամ ինչ զարգացումներ կարող են լինել, պարզ է, որ մենք մանրակրկիտ կհետևենք և կվերահսկենք իրավիճակը՝ դիտարկելու համար, թե ինչ է տեղի ունենում», — ասել է Արաղչին։

Իրանի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև յան հարցին, թե ինչու Հայաստանով կառուցվելիք ճանապարհը կարող է տնտեսապես վնաս պատճառել և քաղաքական առումով նույնպես խնդիրներ ստեղծել:

«Տնտեսական առումով դա կարող է մի փոքր թուլացնել այն տրանսպորտային ճանապարհը, որը անցնում է Իրանի տարածքով։ Իհարկե, դա կախված է մեզնից՝ թե ինչպես բարձրացնենք այդ ճանապարհի գրավչությունը, որպեսզի ավելի շատ երթևեկություն և փոխադրումներ իրականացվեն այս ուղով։

Միևնույն ժամանակ այստեղ կան այնպիսի կետեր, որտեղ մենք չենք կարող որևէ երկիր արգելել, քանի որ դա այդ երկրի տարածքում է, և նա իրավունք ունի կառուցել ճանապարհ։ Մինչ այդ ճանապարհը գտնվում է Հայաստանի լիակատար իշխանության տակ և ենթակա է նրա օրենքներին ու դատական լիազորություններին, այդ պատճառով միջազգային իրավունքից որևէ խնդիր առաջացնել հնարավոր չէ։

Մյուս մտահոգությունն էլ այն է, որ այս ճանապարհը կարող է օգտագործվել որպես պատճառ՝ ամերիկյան ուժերի ներկայություն ապահովելու համար տարածաշրջանում…

Շաբաթ նրանց (Հայաստանի-Խմբ.) Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը զրուցել է Լարիջանիի հետ և մեզ վստահեցրել, որ նրանք կպահպանեն Իրանի Իսլամական Հանրապետության կարմիր գծերը, ծանոթ են այս գծերին և ապագայում նույնպես կհետևեն դրանց։ Նրանց վստահեցումը եղել է, որ այս ճանապարհի պատճառով ամերիկյան որևէ ուժ երբեք չի տեղակայվի Հայաստանում։ Նույնպես մեզ հստակ ասել են, որ այն ամերիկյան մասնավոր անվտանգության ընկերությունները, որոնք, ինչպես գիտեք, ներկայացել են մեր տարածաշրջանի որոշ երկրներում, այս ճանապարհի անվան տակ Հայաստանում չեն ներկայանա», — եզրափակել է Արաղչին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև