Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Վճռորոշ պահ է, ամեն ջանք գործադրում ենք, որպեսզի պատերազմն ավարտվի այս տարի. Ուկրաինայի ԱԳ նախարարը՝ Թրամփ-Զելենսկի սպասվող հանդիպման մասին

Ուկրաինական կողմը հիմնական ակնկալիքներ ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև Վաշինգտոնում կայանալիք բանակցություններից, երկուշաբթի՝ օգոստոսի 18-ին, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան։

«Այն պահը, որում մենք գտնվում ենք, թույլ է տալիս մեզ ասել, որ դիվանագիտական ջանքերի առավելագույն մոբիլիզացիան այսօր մեզ հնարավորություն է տալիս արդար, արժանապատիվ խաղաղություն հաստատել Ուկրաինայի համար», — ասել է նա Կիևում կառավարության գործողությունների ծրագրի նախագծի ներկայացման ժամանակ։

Սիբիհայի խոսքով՝ Վաշինգտոնում կայանալիք հանդիպումը, ինչպես սպասվում է, կապահովի եռակողմ հանդիպման (Զելենսկի-Թրամփ-Պուտին – խմբ.) օրակարգի և դրա ժամանակացույցի, ինչպես նաև ապագա անվտանգության երաշխիքների պարամետրերի ըմբռնում։

Նա վստահեցրել է, որ Ուկրաինայի բոլոր դաշնակիցները կիսում են Կիևի տեսլականը ռուսական ագրեսիան դադարեցնելու ուղիների և բանաձևի վերաբերյալ։ Սիբիհան ընդգծել է, որ Թրամփի և Զելենսկու միջև Վաշինգտոնում այսօրվա հանդիպումը խաղաղության մերձեցման վճռորոշ պահերից մեկն է, որին Ուկրաինան ձգտում է հասնել այս տարի։

«Սա վճռորոշ պահ է, երբ դիվանագիտական ջանքերի առավելագույն մոբիլիզացիայի շնորհիվ մենք կարող ենք մոտեցնել արդար խաղաղությունը։ Մենք ամեն ջանք գործադրում ենք ապահովելու համար, որ այս պատերազմն ավարտվի այս տարի», — վստահեցրել է նախարարը։

Հիշեցնենք, որ այսօր Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը կարող է ավարտվել «գրեթե անմիջապես», բայց որ դա կախված է Զելենսկիից: ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ուկրաինան պետք է մոռանա Ղրիմի և ՆԱՏՕ-ի անդամակցության մասին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև