Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Զելենսկին համաձայնել է եռակողմ բանակցություններին. նա Թրամփին խնդրել է մասնակցել Պուտինի հետ հանդիպմանը

Զելենսկին Թրամփի հետ հանդիպման ժամանակ համաձայնել է եռակողմ բանակցություններին։ Նա Թրամփին խնդրել է մասնակցել Պուտինի հետ հանդիպմանը։

«Մենք լավ զրույց ունեցանք Թրամփի հետ: Հնարավոր է՝ բոլոր ժամանակների լավագույնը: Կամ լավագույնը դեռ առջևում կլինի», — ասել է Զելենսկին:

Նա նշել է, որ եռակողմ հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել տարածքային հարցեր։

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Թրամփի, Զելենսկիի և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ եռակողմ հանդիպումը շատ կարևոր իրադարձություն է և դրան պետք է հասնել, բայց նախ պետք է հրադադար հաստատել։

Թրամփը նշել է, որ ակնկալում է, որ ԵՄ առաջնորդների և Զելենսկիի հետ հանդիպումից հետո կկնքվեն համաձայնություններ, որոնք կհանգեցնեն Ռուսաստանի հետ եռակողմ հանդիպման։

«Մենք այսօր համաձայնության կհասնենք գրեթե բոլոր կետերի շուրջ, այդ թվում՝ անվտանգության հարցերի։ Կարծում եմ՝ մեր բանակցություններից հետո կարող է կնքվել խաղաղության համաձայնագիր», — ասել է Թրամփը

ԱՄՆ նախագահը նշել է, որ Պուտինը Ալյասկայի գագաթնաժողովում համաձայնել է, որ Ռուսաստանը կընդունի անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար։ Ալյասկայի գագաթնաժողովը ամրապնդել է նրա հավատը Ուկրաինայում խաղաղության հասնելու հնարավորության նկատմամբ։

Թրամփը նշել է, որ չի հավատում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ «հետագա ագրեսիայի» սպառնալիքին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև