Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Օսլոյի համաձայնագրերը չբերեցին ո՛չ խաղաղություն, ո՛չ կայունություն․ նույնը՝ Վաշինգտոնի համաձայնագրի դեպքում է․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է․

«Օսլոյի համաձայնագրերը ստորագրվեցին 1993-ին և 1995-ին՝ Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու ակնկալիքով։ Դրանք ընդունվեցին մեծ հանդիսավորությամբ, միջազգային հանրության ծափահարությունների ներքո․ բոլորն իրենց համոզում էին, որ ձևավորվում է խաղաղության նոր դարաշրջան։ Բայց ի՞նչ տվեց դա մերձավորարևելյան հակամարտությանը։ Ոչինչ։ Երբ ձևը գերակայեց բովանդակությանը, գործընթացը վերածվեց կեղծ հույսի, որը չբերեց ո՛չ խաղաղություն, ո՛չ կայունություն։ Եվ այսօր մենք ականատես ենք նոր ցեղասպանության Գազայում։

Նույնն է նաև Վաշինգտոնյան համաձայնագրերի դեպքում․ ամպագորգոռ հայտարարություններ, գեղեցիկ կենացներ և իրական լուծումների բացակայություն։

Այս պատմական օրինակները ցույց են տալիս պարզ ճշմարտություն․ ոչ մի փաստաթուղթ չի կարող խաղաղություն բերել, եթե դրա մեջ չեն արտացոլված կոնֆլիկտի հիմքային ու ամենակնճռոտ հարցերը։ Թղթի վրա գրված բառերը չեն կարող դառնալ խաղաղության երաշխիք, եթե դրանցում չկա արդարություն, չկա իրավունքների պաշտպանություն և չկա հակամարտության իրական պատճառների լուծում։

Հետևաբար, ԼՂ հակամարտությունը լուծված չէ,Ղարաբաղի հարցը փակելով` խաղաղություն ձեռք չենք բերելու, ավելին, վտանգելու ենք Հայաստանի Հանրապետությունը:

Այս պայմաններում, երբ Փաշինյանը ստանձնել է կեղծ ու իրական լուծումներ չառաջարկող գործընթացի գլխավոր գովազդատուի և շահառուի դերը, մեր խնդիրն է մեր ժողովրդին ներկայացնել իրականությունը՝ ցույց տալով խաբեության մասշտաբներն ու կեղծ ակնկալիքների վտանգները։

Նիկոլն ասում է՝ «եթե համաձայն չեք, հեղափոխություն արեք»։ Իրականությունն այն է, որ այս տարիներին հայ ժողովուրդն անընդհատ դուրս է եկել փողոց՝ արտահայտելով իր դժգոհությունը, ձևավորել է հետզհետե մեծացող, բազմամարդ ու ընդգրկուն շարժումներ։ Եվ հենց դրանց հաջողությունը կանխելու համար Նիկոլը ամեն անգամ դիմել է բռնության, կրակել է սեփական ժողովրդի վրա։ Սա ամենաուղիղ ապացույցն է, որ նրա որոշումները չունեն ոչ մի ժողովրդային աջակցություն։

Լեգիտիմության բացակայության մյուս վկայությունն այն է, որ այսօր Հայաստանի բանտերը լցված են տասնյակ քաղբանտարկյալներով։ Փաշինյանը սկսել է հետապնդումների աննախադեպ ալիք ընդդիմադիր բոլոր ուժերի նկատմամբ։ Սա հստակ ցույց է տալիս, որ խոսքը ոչ թե ժողովրդի կամքով ձեռք բերված համաձայնությունների մասին է, այլ Փաշինյանի և նրա նեղ խմբակի։

Հետևաբար, և՛ ադրբեջանական կողմը, և՛ միջազգային հանրությունը պետք է հստակ հասկանան․ այս փաստաթղթերը ոչ մի կապ չունեն հայ ժողովրդի կամքի հետ։ Դրանք ոչ լեգիտիմ են, ոչ էլ իրավական ուժ ունեցող։

Արդյունքում` մեր ժողովրդի առաջ ծառացած ամենակարևոր խնդիրը մեկն է․ ազատվել Նիկոլի ռեժիմից։ Երբ այն հեռացվի, կվերանան նաև այն գաղտնի պայմանավորվածությունները, որոնք տարիներ շարունակ պարտադրվում է մեր ժողովրդին։ Միայն այդ ժամանակ Հայաստանը կվերադառնա իր ժողովրդի իսկական կամքին ու իրական խաղաղության ճանապարհին»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև