Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Իշխանության նպատակը շատ պարզ է` ճանապարհից հեռացնել բոլոր այն անձանց, ովքեր խանգարում են իշխող ռեժիմին հասարակության վրա պարտությունը հաղթանակ ծախել․ Աբրահամյան

Միքայել Սրբազանը դատական նիստի իր խոսքում ոչ միայն պատկերավոր համեմատությամբ ասեց, թե ինչ է լինելու իր գործում ներգրաված ժամանակակից «Տռոյկայի» ներկայացուցիչների հետ, այլ այն պարտվողական իշխանության, ով դատաիրավական համակարգի միջոցով անազատության և թիրախավորման տակ է պահում բազմաթիվ քաղաքացիների:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Դիմելով դատարանին Միքայել Սրբազանը նշում է. «Դուք, պատվարժան դատարան, իմ բնակության հաշվառման հասցեն կարդացիք՝ եպիսկոպոս Սմբատյան փողոց: Վստահ եմ՝ Ձեզ մոտ հարց չառաջացավ՝ ով է եպիսկոպոս Սմբատյանը: Արտակ Սմբատյանը Շիրակի թեմի առաջին առաջնորդն էր: Բազմաթիվ անգամներ նրան բռնեցի, ձերբակալեցին ու բաց թողեցին, և ի վերջո, 1937թ. հայտնի «տռոյկան» գնդակահարեց նրան: Այսօր նրան գնդակահարողների անունները չկան, վստահ եմ՝ նրանց գերեզմաններին խոտ էլ չի բուսնում, բայց Արտակ սրբազանի անունով փողոց կա: Այսօր չլինի, լինի 10 տարի հետո, ես արդարացվելու եմ, բայց դուք լինելու եք մեղավոր: Ձեր զավակներն ամաչելու են: Չեմ կարողանում հասկանալ՝ Ձեզ ի՞նչն է դրդում մասնակից դառնալ այս խայտառակությանը»:

Ո՞րն է իշխանության նպատակը: Շատ պարզ է` ճանապարհից հեռացնել բոլոր այն անձանց, ովքեր խանգարում են իշխող ռեժիմին հասարակության վրա պարտությունը հաղթանակ ծախելը. մի մասին ուղիղ ազատազրկելու, իսկ մյուսներին` իր ահաբեկման գործողություններով, սպառնալով և շանտաժի ենթարկելով:

Այն, որ իշխանությունը կարողանում է իր ավերիչ արշավանքը շարունակել ոչ թե իրական խաղաղության հաստատելու, այլ տեղեկատվական/քարոզչական դաշտն ու օրակարգն իր տոտալ վերահսկողության տակ պահելու հաշվին է»,-գրել է Աբրահամյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև