Skip to main content

Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor | Ցավալիորեն այսօր ականատեսն ենք լինում բացառիկ իրավիճակի, երբ անկախության նկատմամբ արտաքին nտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Կարապետյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վեհափառը՝ Եռաբլուրում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի | Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր | Այսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արա, ձեռքով մի խոսա. մենք պետական սահման ունե՞նք. ուզում եք նորից ցեղասպանություն լինի՞ | Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» | Այլ երկրներ տեղափոխվելու առաջարկներ ստացել եմ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է․ Ծառուկյան | Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը․ ՀՀ նախագահ | Հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է․ Արամ Ա

Լրահոս

Սյունիքը հայրենքի կարևոր մասն է, որին պետք է ծանոթանան ՀՀ բոլոր մարզերի ներկայացուցիչները. «Դավիթբեկյան խաղեր 2025»-ն ավարտվեց

Հայրենասիրություն, մրցակցություն ու միասնականություն մեկ հարթակում։ Սյունիքի մարզի Վանեք համայնքում ավարտվեց «Դավիթբեկյան խաղեր 2025»-ը, որը 4-րդ տարին անընդմեջ համախմբում է 14–17 տարեկան պատանիներին Հայաստանի բոլոր մարզերից։ Այս տարի խաղերին մասնակցեց 18 թիմ, այդ թվում՝ առաջին անգամ նաև Սփյուռքի ներկայացուցիչ։
«Ի ուրախություն մեզ պետք է նշենք, որ թիմերի պատրաստվածությունը տարեցտարի ավելի է բարձրանում, այս տարի ունեցանք բավականին ուժեղ թիմեր։ Ուրախ ենք, որ այն հմտություններն ու կարողությունները, որոնք դրվում են Դավիթբեկյան խաղերի հիմքում, թիմերն ընկալում են և ամբողջ տարվա ընթացքում պատրաստվում»,- NewDay-ի հետ զրույցում ասաց ծրագրի ղեկավար Ալինա Գևորգյանը։
Մրցույթներն այնպես են կազմված, որ ուժն ու միտքը համատեղվեն։ Ալինա Գևորգյանի կարծիքով՝ անհրաժեշտ է կողմնորոշվել, թե ինչպես օգնել դիմացինին, քանի որ մրցույթը հաջողված է համարվում, եթե ավարտին են հասնում բոլոր մասնակիցները։
«Մրցույթներն այս տարի բարդացվել են, քանի որ ուզում ենք, որ նախորդ տարվա մասնակիցներն էլ նորություն զգան։ Մի քանի հմտություններ են զարգացվում՝ ֆիզիկական պատրաստվածություն, կողմնորոշում»,- շարունակեց Ալինա Գևորգյանը։
Ավելի քան 180 մասնակից իրենց ուժերը չափեցին 14 մրցույթում՝ շախմատից մինչև անտառային պայմաններում ապրել, Խուստուփի գագաթի հաղթահարումից մինչև ադրբեջանագիտություն։ Բայց հաղթում է ոչ թե ամենաուժեղը, այլ ամենահամախմբված թիմը, որն ամեն փորձության ժամանակ մնում է թիմային։ Խաղերին աջակցող «Ամրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Բունաթյանը Դավիթբեկյանում կարևորում է միասնականությունն ու թիմային գաղափարի հաղթանակը։
«Մեր պաշտպանությունն ուժեղացնելու համար պետք է ունենանք հզոր բանակ, իսկ հզոր բանակի հիմքում ուժեղ երիտասարդությունն է։ Դուք այդ հայրենասեր երիտասարդներն եք։ Գերնպատակը ոչ միայն մրցույթում առաջին տեղ գրավելն է, այլ միասնական հաղթանակն ու ամուր պետականություն ունենալը։ Երկիր-ամրոցի համար մեզ անհրաժեշտ է ազգ-բանակ»,– ընդգծեց Տիգրան Բունաթյանը։
Երկու փուլ, մեկ հաղթող․ 2025 թվականի խաղերն առաջին անգամ անցկացվեցին երկու փուլով։ Նախնական փուլերում հաղթող ճանաչված երեք թիմերը պայքարեցին եզրափակիչում։ Վեց թիմից խաղերի հաղթող դարձավ «ՈՄԱ Կապանը» թիմը։
«Թիմերը ոչ թե մրցում էին, այլև Կապանում դավիթբեկաբար մի նոր պատմություն էին գրում։ Հիշարժան պահերը շատ են, սակայն ամենակարևորը պատանիների միջև ուժեղ ընկերական կապերի ստեղծումն է, որը հետագայում նրանց միայն օգնելու է։ Միակ առաջարկս այն է, որ խաղերն ավելի երկար տևեն»,– ասաց հաղթող թիմի մարզիչ Ալեն Պողոսյանը։
Խաղերի փակմանը, ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի մասնակցեց ժողովրդական երգի նվիրյալ Արսեն Գրիգորյանը, որը նկատեց՝ տարեցտարի «Դավիթբեկյան խաղերը» միայն զարգանում են։
«Շատ կան տարբեր տեսակի ճամբարներ ու միջոցառումներ, բայց քիչ են, որտեղ հիմքում դրված է գաղափարը՝ միասնական լինելու և սիրով լցված լինելու։ Ի դեպ՝ ոչ միայն մասնակիցների, այլև թիմերի մարզիչների միջև։ Մեզ հաղթելու համար սեր է պետք, իսկ Դավիթբեկյան խաղերի հիմքում սերն է՝ առ հայրենին, ընկերն ու հայ մարդը»,– ասաց Արսեն Գրիգորյանը։
«Ամրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արամ Փախչանյանը կարևորեց, որ ստեղծվում է համախմբվածության զգացողություն, որն ուժի հիմքն է։
«Կարծում եմ՝ շատ բան ստացվել է, և ամենակարևորը երիտասարդների ներքին վստահությունն է սեփական ուժերի նկատմամբ և գիտակցումը, որ իրենք պատասխանատու են այս երկրի համար»,– նշեց Արամ Փախչանյանը։
Դավիթբեկյան խաղերն անցկացվում են Հայաստանի հարավային սահման Սյունիքում, քանի որ, ըստ Դավիթբեկյան խաղերի թիմի, Սյունիքը մեր հանրապետության կարևոր մասն է, որին պետք է ծանոթանան Հայաստանի բոլոր մարզերի ներկայացուցիչները, ճանաչեն ու պահեն իրենց հայրենիքի կարևոր հատվածը։ Կազմակերպիչները հայտարարում են, որ ցանկանում են այս միջոցառումը դարձնել ոչ միայն մարզային ու հանրապետական, այլև մշտապես աճող ու ամրացող շարժում, որից դուրս կգան գիտակից քաղաքացի, զինվոր և առաջնորդ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև