Skip to main content

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor | Ցավալիորեն այսօր ականատեսն ենք լինում բացառիկ իրավիճակի, երբ անկախության նկատմամբ արտաքին nտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Կարապետյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վեհափառը՝ Եռաբլուրում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի | Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր | Այսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արա, ձեռքով մի խոսա. մենք պետական սահման ունե՞նք. ուզում եք նորից ցեղասպանություն լինի՞ | Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» | Այլ երկրներ տեղափոխվելու առաջարկներ ստացել եմ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է․ Ծառուկյան | Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը․ ՀՀ նախագահ | Հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է․ Արամ Ա | Հիմա, երբ վերջապես հաստատված է այդքան սպասված խաղաղությունը, մենք կարող ենք վերջապես շունչ քաշել, կերտել ու վայելել մեր խաղաղ կյանքը․ ԱԺ նախագահ | Առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին uպառնալիքներին․ Վեհափառ

Լրահոս

Թուրքիան որևէ լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում, ճիշտ հակառակը. Վարուժան Գեղամյան

Թուրքիան ու Ադրբեջանը հետևողական աշխատում են հայկական տեղեկատվական դաշտում պրոթուրքական ու հակահայկական թեզեր տարածելու համար։ Նպատակը՝ հայկական դիմադրությունը թուլացնել և վերջնականապես կլանեն (եթե կուզեք՝ վիլայեթացնել) Հայաստանը։ Այս մասին գրել է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Այդ նպատակով տարբեր հնարքների են դիմում։ Օրինակ՝ հայալեզու կեղծ էջեր են բացում  Facebook ու այլ սոցցանցերում:

Ինչպես տարիներ առաջ, այնպես էլ հիմա «հայերի աչքերում մշտապես խաղաղասեր երեւալու պայմանով» այդ գործողությունները արվում են «հանուն հայ ժողովրդի բարեկեցության»։

Սա է պատճառը, որ այսօր առավել կարևոր է իմանալ ու ճանաչել իրական Թուրքիան ու Թուրքիայի իրական նպատակները, այլ ոչ թե այն, ինչ մեզ հրամցնում են ամենօրյա ռեժիմով թուրքական քարոզիչները։

Թուրքիայի ու Ադրբեջանի  վերևում նկարագրված քարոզչության գլխավոր թեզերից է «սաղ հանձնեք, հետո սահմանները կբացվեն ու լավ կապրեք»-ը։

Թե ինչով է այդ թեզը վտանգավոր, խոսել եմ բազմաթիվ առիթներով և դեռ էլի հանգամանալից կներկայացնեմ։
Այժմ ասեմ, որ մեզանից զիջումներ ստանալու նպատակով պարբերաբար խոսք է գնում ինչ-որ մշուշոտ ապագայում սահմանները բացելու մասին։

Մինչդեռ նման նպատակ իրականում Թուրքիայում չկա՝ ի հեճուկս Հայաստանի դե-ֆակտո ղեկավարության պարբերական հայտարարությունների։

Այս են վկայում նաև օրերս թուրքական հեղինակավոր «Yetkin Report» պարբերականի աղբյուրների փոխանցաց տեղեկությունները։ Այսպես, համաձայն պարբերականի պետական աղբյուրների՝ օգոստոսի 8-ի նախաստորագրված Հայաստան-Ադրբեջան թուղթը «չի հանգեցնելու սահմանի բացման»։

Թուրքիան որևէ, բացարձակ որևէ լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում։ Ճիշտ հակառակը՝ փակ սահմանը որպես խայծ օգտագործելու հնարքով Հայաստանից միակողմանի զիջումներ կորզելով՝ Թուրքիան ավելի մեծ շահ ու օգուտ է ստանում»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև