Skip to main content

Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա | Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա | Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը | ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. Լումիս | Գյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբ

Լրահոս

Բաքուն կստեղծի աշխատանքային խմբեր և կզարգացնի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ բոլոր ոլորտներում. Ադրբեջանի դեսպան

Ադրբեջանը մտադիր է ամրապնդել համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ անվտանգության և տեխնոլոգիաների ոլորտում՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ գագաթնաժողովում Հայաստանի հետ ձեռք բերված համաձայնություններից հետո, Axios պորտալին ասել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը նախատեսում է ստեղծել աշխատանքային խմբեր և զարգացնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, էներգետիկա, պաշտպանություն, քաղաքականություն, կրթություն, տեխնոլոգիաներ և արհեստական բանականություն։

«Եկեք բացենք նոր էջ։ Մենք կաշխատենք միասին, և ոչ միայն Հայաստան-Ադրբեջան գծի վրա, այլև Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների զարգացման գործում», — ասել է դիվանագետը։

Իբրահիմը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խաղաղության գործընթացն առաջ մղելու համար՝ ընդգծելով, որ նա ոչ թե 100, այլ 101%-ով է արժանի  Նոբելյան խաղաղության մրցանակին։

«Շատ կարճ ժամանակահատվածում՝ մոտ վեց ամսվա ընթացքում, նա կարողացավ անել այն, ինչ ուրիշներին չէր հաջողվել անել ավելի քան 30 տարի», — նշել է Ադրբեջանի դեսպանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև