ՀՀ վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի նկատմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կնքվել է հաշտության համաձայնություն. ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ | Փամբակ գետում տղամարդու դին հայտնաբերելուց հետո փրկարարները որոնում են երկրորդ անձին | Երևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց | ԿԸՀ-ն մերժում է ներկայացրած բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ․ ԿԸՀ նախագահ | Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է | Կարելի է քայլուղի բացել ձորից դեպի համալիր, համալիրից՝ ձոր. Փաշինյանը տեղում ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին (տեսանյութ) | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա | «Ոչ այդքան տեսանելի, բայց նաև ոչ այդքան հեռու ապագայում Թուրքիան է «պատրաստվում» դառնալ ռազմա-քաղաքական կոնֆլիկտների հաջորդ թիրախը». Արտակ Զաքարյան | 10 տարի շարունակ իմ միսը կերել են դրա համար, պիտի արդարանաս մի բանի համար, որի հետ դու ընդհանրապես կապ չունես․ Արփինե Հովհաննիսյանը՝ «Հաց բերողի» մասին | Ելույթ ունեցողների շարքում տեսա «ամենաթունդ» ընդդիմադիր գործչին, ով սահմանի, ձկան, ընտրության մասին խոսում է նույն հուզմունքով. Անի Գևորգյան | Կսպասենք, տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները ՍԴ-ում, թույլ տվեք փակագծերը չբացել. Արման Աբովյանը՝ ընդդիմության հետագա քայլերի մասին | Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին | Սա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի Գալյան | ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան | Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Լրահոս

ՊԵԿ-ը ներկայացրել է ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքերը

Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների  ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանն ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում` կանխավճար կամ մասնակի վճարում ընդունելու դեպքում:

Միաժամանակ, վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, իսկ նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում հարկային մարմին պետք է ներկայացնել գրանցման հայտ, կամավոր աշխատողի դեպքում՝ նրա հետ պետք է կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, իսկ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Իրավախախտումների կանխարգելումն ու բացահայտումը և օրենքի պահանջների նկատմամբ հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու, աշխատողի, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։

ՊԵԿ-ը ներկայացնում է 2025 թվականի հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքները․

  • Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 649 հարկ վճարողի մոտ և տուգանքի չափը կազմել է 253.6 մլն դրամ։ Խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը կցվում է (ՀԴՄ-ցանկ 1)։ Արձանագրված խախտումներից 21 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր  շուրջ 60 մլն դրամի չափով: ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 1․0 մլն դրամ և ավելի գումարով տուգանված հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ գործունեության ոլորտների կցվում է (ՀԴՄ-ցանկ 2)։
  • Վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 67 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 70 մլն դրամ։ Խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը կցվում է (ՉԱ-ցանկ 1)։ Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման դեպքով 30 հարկ վճարող տուգանվել է 57.5 մլն դրամով: Խախտում թույլ տված  հարկ վճարողների անվանական ցանկը` ըստ գործունեության ոլորտների կցվում է (ՉԱ-ցանկ 2)։
  • «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում արձանագրվել է 47 հարկ վճարողի մոտ: Արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 16.7 մլն դրամի չափով տուգանք: Խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը՝ գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարներով կցվում է (Անկանխիկ-ցանկ):

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ խախտումներ թույլ տված հարկ վճարողների ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին դրսևորել հարկային կարգապահություն և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև