ՀՀ վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի նկատմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կնքվել է հաշտության համաձայնություն. ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ | Փամբակ գետում տղամարդու դին հայտնաբերելուց հետո փրկարարները որոնում են երկրորդ անձին | Երևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց | ԿԸՀ-ն մերժում է ներկայացրած բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ․ ԿԸՀ նախագահ | Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է | Կարելի է քայլուղի բացել ձորից դեպի համալիր, համալիրից՝ ձոր. Փաշինյանը տեղում ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին (տեսանյութ) | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա | «Ոչ այդքան տեսանելի, բայց նաև ոչ այդքան հեռու ապագայում Թուրքիան է «պատրաստվում» դառնալ ռազմա-քաղաքական կոնֆլիկտների հաջորդ թիրախը». Արտակ Զաքարյան | 10 տարի շարունակ իմ միսը կերել են դրա համար, պիտի արդարանաս մի բանի համար, որի հետ դու ընդհանրապես կապ չունես․ Արփինե Հովհաննիսյանը՝ «Հաց բերողի» մասին | Ելույթ ունեցողների շարքում տեսա «ամենաթունդ» ընդդիմադիր գործչին, ով սահմանի, ձկան, ընտրության մասին խոսում է նույն հուզմունքով. Անի Գևորգյան | Կսպասենք, տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները ՍԴ-ում, թույլ տվեք փակագծերը չբացել. Արման Աբովյանը՝ ընդդիմության հետագա քայլերի մասին | Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին | Սա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի Գալյան | ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան | Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Լրահոս

Պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը. քաղաքացիներն ինձ նման հասկացել են՝ առանց այդ որոշման խաղաղություն հնարավոր չէ. Փաշինյան

Ես Ղարաբաղյան շարժմանը մասնակցել եմ յոթերորդ դասարանից և Ազգային ժողովի ամբիոնից ասել եմ, որ իմ՝ որպես վարչապետ փորձառության և վերլուծություն հետևությունն այն է, որ մենք պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը։ Ես այդ հայտարարությունը արել եմ 2025 թվականի մարտին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հետո հայտարարել եմ, որ ես այդ ուղեգծով եմ առաջնորդելու Հայաստանի Հանրապետությունը և եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները համարում են, որ այսպես չպետք է լինի, ես ինքս քաղաքացիներին կոչ եմ անում հեղափոխություն անել», — նշել է Նիկոլ Փաշինյանը, հավելելով՝ ենթադրում եմ, որ աշխարհի առաջին և միակ վարչապետն եմ, ով  կոչ է արել հեղափոխություն անել այն պարագայում, երբ որ քաղաքացին համաձայն չէ հռչակված ռազմավարության հետ։

Նա ասել է, որ փաստն այն է, որ  քաղաքացիները չեն արել այդ հեղափոխությունը, որովհետև իր նման հասկացել են՝ առանց այդ որոշման կայացնելու խաղաղությունը ո՛չ գործնականում, ո՛չ տեսականորեն հնարավոր չէ:

«Հասկացան, որ այն դրույթը, որ ես առաջ եմ քաշել, որ ցավոք երկար ժամանակ և գուցե ի սկզբանե՝ ի տարբերություն մեզ, այլոց ընկալումը Ղարաբաղյան շարժման այլ է եղել և նրանք ընկալել են, որ դա շատ հարմար լծակ է, որպեսզի օգտագործվի, որ Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունը, անկախությունը, բարեկեցությունը չկայանան և պետք է խոստովանել, որ այդ լծակը արդյունավետ օգտագործվել է», — նշել է նա։

Փաշինյանը նշել է, որ եկել է խաղաղության ժամանակաշրջանը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գոհունակությամբ են ընդունել խաղաղության հաստատման փաստը և դա հաստատող բազմաթիվ տվյալներ կան, իսկ դա հերքող ոչ մի փաստ չկա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև