Skip to main content

Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան

Լրահոս

Անվճար բուժօգնության իրավունք ունեցող անձանցից ապօրինի գումարներ պահանջած՝ Գյումրու բժշկական կենտրոնի վիրաբույժի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Գյումրու բժշկական կենտրոն ՓԲ ընկերության վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ա. Ն.-ն իր մասնագիտական պարտականությունը կատարելու համար մի շարք, այդ թվում՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեցող քաղաքացիներից պահանջել և ստացել է տարբեր չափերով ապօրինի վարձատրություն։

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայրը, որպես երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ունենալով պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք, վիրահատության համար դիմել է նշված ԲԿ վիրաբուժության բաժանմունքի վարիչին: Վերջինս, սակայն, ապօրինաբար պահանջել է 270.000 ՀՀ դրամ՝ որպես հիմնավորում ներկայացնելով վիրահատության ժամանակ իրեն պատկանող գործիքի օգտագործումը, մինչդեռ իրականում դրա արժեքը ենթակա է եղել փոխհատուցման պետական պատվերի շրջանակներում: Ա. Ն.-ն, սակայն, իրեն դիմած կնոջ վիրահատության ընթացքում կիրառել է տևական ժամանակ օգտագործված լինելու հետքեր պարունակող «Լիգաշուր» տեսակի գործիք այն դեպքում, երբ դրա բաղկացուցիչ՝ կտրող-կարող մասը նախատեսված է մեկանգամյա օգտագործման համար: Վիրահատությունից հետո Ա. Ն.-ն կնոջ որդուց ստացել է ապօրինաբար պահանջված 270.000 ՀՀ դրամ գումարը:

Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ նշված վիրաբույժը իր մասնագիտական պարտականությունները կատարելու համար իրեն դիմած՝ Գյումրու մի շարք այլ բնակիչներից նույնպես որպես ապօրինի վարձատրություն պահանջել և ստացել է տարբեր՝ մինչև 250.000 ՀՀ դրամի չափով գումարներ՝ դարձյալ որպես հիմնավորում վկայակոչելով այդ թվում՝ վերը նշված գործիքի կիրառումը։ Ընդ որում՝ վիրաբույժին դիմած անձանց մի մասը ունեցել են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք:

Մի շարք անձանցից ապօրինի վարձատրություն ստանալու համար Ա. Ն.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ):  Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ի դեպ, եթե Հանրապետության որևէ բժշկական հաստատությունում առնչվել եք ապօրինի վարձատրություն պահանջելու առերևույթ հանցագործության դեպքերի, ապա կարող եք օրենքով սահմանված ընթացակարգով այդ մասին համապատասխան հաղորդում ներկայացնել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Քրեական վարույթներով նախաքննություններն ավարտվել են, և վարույթների նյութերը մեղադրական եզրակացություններով ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031