Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Հռչակագիրը հիշեցում է, որ անկախությունը նվեր չէ, այլ ամենօրյա պատասխանատվություն․ ամրապնդել պետական հիմքերը. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ,

35 տարի առաջ մեր նորագույն պատմության ընթացքը նշանավորվեց վճռական նշանակություն ունեցող մի իրադարձությամբ․ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց Անկախության հռչակագիրը։ Այդ որոշմամբ դարերի ընդմիջումից հետո վերականգնվեց մեր պետականության գաղափարը և սկսվեց անկախության ճանապարհով ընթացքը։ Այս մասին ասված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ արված ուղերձում:

«Հռչակագիրը միայն իրավական փաստաթուղթ չէր։ Այն ազգային կամքի, միասնական նպատակների և նոր ապագայի խորհրդանիշն էր։ Դրանով հստակեցվեց մեր ժողովրդի ձգտումը՝ կերտել անկախ ու ինքնիշխան պետություն, որի լիարժեք հաստատումը իրացվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով։

Այսօր, հիշելով այդ պատմական օրը, կարևորում ենք Հռչակագրի շարունակական ուժն ու արժեքը։ Այն մեր պետության զարգացման ու կայացման հիմնարար ծրագիրն է, որտեղ ամրագրված են ժողովրդավարության հաստատման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, բանակի հզորացման, կրթության և տնտեսության արդիականացման պարտավորությունները։

Այսօր, մեր երկրում և մեր շուրջ կատարվող բազմաշերտ ու արմատական փոփոխությունների հորձանուտում, առավել քան երբևէ, կարևոր է ընդգծել իրական անկախության և ինքնիշխանության նշանակությունը։ Այն միայն պատմական ձեռքբերում չէ, այլ կենսական անհրաժեշտություն, որը ձևավորում է մեր պետականությունը, ապահովում ժողովրդի ազատ ու արժանապատիվ կյանքը և ամուր հիմք է մեր ապագայի համար։ Անկախությունը մեր ամենօրյա ջանքերի, ռազմավարական ընտրությունների և պատասխանատվության արդյունքն է. այն կարևորագույն ուղի և ընտրություն է, որը մենք պետք է պահպանենք, ամրապնդենք և փոխանցենք հաջորդ սերունդներին։

Հռչակագիրը նաև հիշեցում է, որ անկախությունը նվեր չէ, այլ ամենօրյա պատասխանատվություն․ ամրապնդել պետական հիմքերը, կառուցել արդար ու բարեկեցիկ հասարակություն և այն փոխանցել ապագա սերունդներին։

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման 35-ամյակի առթիվ։ Թող մեր պետությունը հաստատակամորեն քայլի խաղաղության, անվտանգության և զարգացման ուղիով»,- ասված է ուղերձում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև