Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

«Զանգեզուրի միջանցքը» Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն կապահովի. Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) իրականացումը կապահովի Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մեթին Քըլըչը։

««Զանգեզուրի միջանցքы» (չակերտները՝ Tert.am) երկաթուղային և ցամաքային ճանապարհներով կկապի Չինաստանը և Կենտրոնական Ասիայի երկրները Եվրոպայի հետ՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով՝ խաղալով Արևելքի և Արևմուտքի միջև կամուրջի կարևոր դեր։ Նախագծի իրականացումը նաև կապահովի խաղաղություն Հարավային Կովկասում: Կարևոր է նաև, որ Հայաստանը ցուցաբերում է խաղաղության պատրաստակամություն և հասկանում է, որ «Զանգեզուրի միջանցքից» (չակերտները՝ Tert.am) դուրս մնալը տնտեսապես անշահավետ է: Հատկապես նշանակալից է, որ միջանցքը թույլ կտա Նախիջևանին, որը Ադրբեջանի անբաժանելի մասն է, դուրս գալ շրջափակումից», — ասել է նա

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրաբեջանի ղեկավարներն ԱՄՆ նախագահի միջնորդությամբ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են փաստաթուղթ՝ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին: Խոսքը «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» անվամբ տարանցիկ և զարգացման նոր նախագծի մասին է:

Facebook
Twitter

Կարդացեք նաև