Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Մեր սկսած իմփիչմենթի գործընթացը կոնսոլիդացիայի հարթակ չդարձավ, բայց մենք շարունակելու ենք այդ օրակարգով առաջ շարժվել. Սերժ Սարգսյան

Կապիտուլյացիան մեկ անգամվա ակտ չէ, մեկ անգամյա գործողություն չէ: Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք հնարավոր է կասեցնել Փաշինյանի կողմից սկսած այդ գործընթացը:

«Կապիտուլյացիան շարունակական երևույթ է, այդ ընթացքը հնարավոր է  կասեցնել միայն ու միայն եթե փոխվեն այդ կապիտուլյացիայի պատճառ հանդիսացած ու այդպիսի փաստաթուղթ ստորագրած իշխանությունները:

Եթե այդ կասեցումը կլինի, հետո կտեսնենք: Մենք երբեք չենք ասել ու չենք ասելու, որ պետք չէ Ադրբեջանի հետ բանակցություններ վարել: Իհարկե, պետք է վարել, բայց ոչ կապիտուլյանտի դիրքերից և ոչ գերագույն ջանք գործադրելով զիջումների առումով՝ իշխանությունը պահելու նպատակով»,- ասաց Սարգսյանը:

Հարցին՝ իշխանափոխության հնարավորություն կա՞, քանի որ ընդդիմության մոտ իմփիչմենթի գործընթացը կոնսոլիդացիայի հարթակ չդարձավ, Սարգսյանն ասաց. «Չդարձավ, բայց դա չի նշանակում, որ այդ օրակարգն այսօր գոյություն չունի և չի նշանակում, որ մենք չենք շարունակելու այդ օրակարգով առաջ շարժվել»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև