Skip to main content

ՈՒՂԻՂ. Կփոխվի՞ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը | «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 միլիոն դրամով | «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան». քննարկվել են մաքսային համակարգի արդիականացման հեռանկարները | Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են․ փաստաբաններ | Միգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABC | Կասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունը | Կասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը | Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով | Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ Անանյան | Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ | Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ | Կոտայքում «Nissan»-ը բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և կոտրել դրանք. կա վիրավnր | Հայ գերիները Բաքվում պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացվածության պայմաններում. Սիրանուշ Սահակյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով | ՀՀ-ում «Թրամփի երթուղի» նախագծի իրականացումը թույլ կտա ԱՄՆ ռшզմական ենթակառուցվածք տեղակայել անմիջապես Իրանի սահմանի մոտ․ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ

Լրահոս

Հավից հոտ է գալիս, այս ի՞նչ ձմերուկ ես բերել. չենք ասո՞ւմ տանը, թե չէ ասում են՝ վա՜յ, պետբյուջեն. Փաշինյան

Պետական բյուջեն ծախսվում է այնքան էֆեկտիվ, ինչքան մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեն: Ոչ մի տարբերություն չկա: Այո՛, պետական բյուջեն մեծ մարմին է, այնտեղ լինում է և՛ անարդյունավետ ծախս, և՛ անորակ պետական գնում: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Լինում է՝ ասում են «վա՜յ, տեսե՛ք, պետությունը…»,  շատ լավ, ճիշտ են ասում, ոչ մի բան, մենք դրա դեմ պայքարում ենք, դա է մեր հիմնական հոգսը: Դե, եկեք գնանք տեսնենք, որ մենք գնում ենք շուկա, քանի՞ դեպք է լինում, որ մեր ընտանիքի անդամներից մեկը բերում է, ասում ենք՝ այս ի՞նչ ձմերուկ ես բերել, այս ի՞նչ «помидор» ես բերել, այս հավից հոտ է գալիս, կարագը կծված է: Եղե՞լ է, կա՞ն մեր ընտանիքներում նման դեպքեր: Իհարկե կան: Եզակի՞ են այդ դեպքերը: Իհարկե եզակի չեն», — ասել է նա:

Վարչապետը նշել է, որ «այդ կծված կարագ առնող մարդը գալիս է աշխատանքի Կառավարություն, ինքը նույն մարդն է»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նման կենցաղային օրինակներով ցանկանում է, որ բոլորը հասկանան այդ կապի խորությունը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև