Skip to main content

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան | Ինչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան | ՈՒՂԻՂ. Պատգամավորների ճեպազրույցներ | Բաքուն հիմա էլ հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ. Ազատություն | Սեպտեմբերի վերջին օրերին՝ ամառային շոգ․ Երևանում մինչև +34 աստիճան | Այնթապում «Ruichi»-ն վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավnրներ | Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան

Լրահոս

Անհրաժեշտ է ընդդիմության կոնսոլիդացիա՝ Եկեղեցու պաշտպանության և սահմանադրական արժեքների պահպանության օրակարգով․ Սուրենյանց

Անհրաժեշտ է ընդդիմության կոնսոլիդացիա՝ Եկեղեցու պաշտպանության և սահմանադրական արժեքների պահպանության օրակարգով։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Նիկոլ Փաշինյանն այսօր հրապարակավ հայտարարել է․ «Իմ դիրքորոշումները Եկեղեցու վերաբերյալ որևէ փոփոխություն չեն կրել և չեն կարող կրել։ Կտրիճ Ներսիսյանը պետք է վեհարանից հեռանա»։

Սա ուղիղ հակասահմանադրական մոտեցում է․ պետությունն ու եկեղեցին Հայաստանում տարանջատված են, իսկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սահմանադրությամբ ճանաչված է որպես ազգային եկեղեցի՝ իր բացառիկ առաքելությամբ։ Վարչապետի միջամտությունը եկեղեցական կառավարման հարցերին ոտնահարում է այդ սկզբունքները և վտանգում պետական ու հոգևոր ինստիտուտների միջև սահմանագիծը։

Միաժամանակ Փաշինյանը հայտարարում է Վաղարշապատում նախատեսվող հանրահավաքի մասին։ Չի կարելի անտեսել, որ նույն քաղաքում նոյեմբերի 16-ին նշանակված են ավագանու արտահերթ ընտրություններ։ Սա հիմք է ենթադրելու, որ հակաեկեղեցական պայքարի պիկը հենց հոկտեմբեր- նոյեմբերին կարող է ծառայեցվել նաև որպես ընտրական տեխնոլոգիա՝ վարչական ռեսուրսի մոբիլիզացիայի համար։ Սա, իհարկե, վարկած է, բայց լիովին տեղավորվում է գործող իշխանության հայտնի գործելակերպի տրամաբանության մեջ։

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ առավել քան երբևէ կարևոր է ընդդիմության կոնսոլիդացված մասնակցությունը Վաղարշապատի ընտրություններին։ Սա ոչ միայն տեղական քաղաքական գործընթաց է, այլև համազգային խնդիր՝ Եկեղեցու պաշտպանությամբ և սահմանադրական արժեքների պահպանության օրակարգով»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև