Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան | ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա | Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև

Լրահոս

Ձորաղբյուրում բնակիչները փակել են գլխավոր ճանապարհը. պատճառը խմելու ջուր չունենալն է

Այսօր՝ օգոստոսի 29-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ձորաղբյուր գյուղի մոտ 200-ից ավելի տների բնակիչներ ի նշան բողոքի փակել էին Ձորաղբյուր գյուղի գլխավոր ճանապարհը. խաչմերուկն ամբողջությամբ կաթվածահար էր եղել։

Բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին. «Էլ չգիտենք՝ ում դիմենք, որ կառույցը մեզ թիկունք կլինի, ամառվա այս տապին 4 օր է՝ խմելու ջուր ընդհանրապես չենք ստանում։ Դիմել ենք տարբեր ատյանների։

Մեկը մյուսի վրա է գցում, հիմնական պատասխանատուն «Վեոլիա ջուրն» է, բայց այդ կառույցը ավելի շատ մեր գլխին պատուհաս է դարձել, քան ու օգուտ է տալիս։

Եթե նախկինում կիսատ-պռատ էին տալիս, այս վերջին 4 օրերին ընդհանրապես մեր ծորակներից ջուր չի գալիս, բացում ենք՝ օդ է։

Ամոթն էլ է լավ բան։ Ասում եք՝ որակ ենք ապահովում։ Եթե սա է ձեր որակը, ուրեմն դուք մազոխիստ եք։ Տներում կան նորածիններ, անչափահասներ, ավագ սերնդի ներկայացուցիչներ ու նրանց միշտ պետք է ջուր, խնամք, պիտի միշտ պահենք նրանց հիգիենան, բայց 4 օր է՝ ամբողջ Ձորաղբյուրը ջրի կարոտ է մնացել։

Այս պահին ավելի կտրուկ միջոցների չենք դիմում, բայց եթե դրա անհրաժեշտությունը լինի, թե՛ «Վեոլիա ջուրը», թե՛ Կոտայքի մարզպետարանը, թե՛ մյուս կառույցները թող լավ իմանան, որ գյուղ կանգնի, գերան կկոտրի»:

Բնակիչները մոտ 2 ժամ իրենց բողոքի ակցիան իրականացրեցին և երբ ժամանեց Ձորաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը, ով բանակցություններ վարեց բնակիչների հետ և վերջինները ժամանակվորապես դադարեցրին բողոքի ակցիան, սակայն հայտնեցին, որ եթե 1-2 օրվա ընթացքում խնդիրը չկարգավորվի և կանոնավոր չստանան ջուր, դիմելու են ավելի կտրուկ միջոցների:

Facebook
Twitter

Կարդացեք նաև