Skip to main content

2018-ի «Սերժ ու ՀՀԿ մերժելու» արդյունքն Արցախի կորուստն ու Հայաստանի վիլայեթացման հեռանկարն է. Էդուարդ Շարմազանով | Այսօր Ալեն Սիմոնյանի պսակադրությունն է (տեսանյութ) | Եթե ես լինեի եկեղեցու ղեկավար, ամեն կիրակի կընկնեի վիժվածքի հետևից ու դևահալածությամբ կզբաղվեի. Արթուր Դանիելյան | Ազատությունը ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է․ Գագիկ Ծառուկյան | Պուտինը հրամայել է երեք օր չհարվածել Կիևին | Պուտինն այսօր կընդունի Ուիթքոֆին և Քուշներին․ Պեսկով | Թբիլիսյան խճուղում բшխվել են «Tesla»-ն և «Lexus RX350»-ը․ վթարից հետո «Lexus RX350»-ում հրդեհ է բռնկվել | Մեր երկրին էլի է հեղափոխություն պետք․ Նիկոլ Փաշինյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով | Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. Վահագն Խաչատուրյան | Նոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը. գողացել են 12․000 ԱՄՆ դոլար, 1 մլն ՀՀ դրամ և ոսկեղեն | Այսօր առավոտից գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները | Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան | Վերջին 8 տարվա ընթացքում եղել են օրեր, երբ անիծել եմ այն օրը, երբ դարձա ՀՀ վարչապետ. Նիկոլ Փաշինյան | Իրանը կոչ է արել ամերիկացիներին, պարտքերի ներման դիմաց, Իրանի դեմ պատերազմում «թնդանոթի միս» չդառնալ

Լրահոս

Երեխայի կրթության որակով մտահոգ ծնողները կկարողանան մի փոքր ջանք դնել. ԿԳՄՍ նախարարը՝ դասերը 08:15-ին մեկնարկելու մասին

Այո՛, երկուշաբթի օրվանից Երևանի հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը կսկսվի 08:15: Ես չեմ կարծում, որ սա որևէ մեծ ու էական փոփոխություն է կրթական պրոցեսի համար, բայց սա կարող է մեծ փոփոխություն բերել տրանսպորտային հոսքերի ավելի արդյունավետ կառավարման համար և առաջին հերթին թույլ կտա խցանումների մեջ չընկնել դպրոց գնացող մեր երեխաներին։ Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ:

«Բոլորովին օգտակար չէ, երբ որ երեխան դպրոցի ճանապարհին տևական ժամանակ անցկացնում է մեքենայում, որովհետև նա հասնում է դպրոց ավելի հոգնած, ավելի մեծ խնդիրներ է ունենում կենտրոնանալու, ուշադրության և մյուս առումներով, և նաև երեխայի շահերից է բխում, որպեսզի նա ավելի արագ հասնի դպրոց։ Ես կարծում եմ, որ մեր բոլոր ծնողները, որոնք մտահոգ են իրենց երեխաների կրթության որակով, կկարողանան մի փոքր ջանք դնել և 15 րոպեի տարբերությունը, որը կարող է ճանապարհի վրա ծախսվող ժամանակի էական տարբերություն առաջացնել և իրենց համար էլ շատ ավելի դյուրին դարձնել հետո աշխատանքի գնալը, առանց լրացուցիչ լարվածությունների», — նշել է նա:

ԿԳՄՍ նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ այդ որոշումը վերաբերում է միայն Երևանի հանրակրթական դպրոցներին, իսկ մասնավոր դպրոցները իրենք են որոշում իրենց դպրոցի դասերի սկիզբը:

Անդրեասյանը անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչու են դպրոցներն ավելի շուտ սկսում դասապրոցեսը, քան համալսարանները: Նա մասնավորապես նշել է. «Բուհերում ունենք մարզերից եկող բավականին մեծ թվով ուսանողներ և բուհերում ուսումնական պրոցեսի սկիզբը ավելի ուշ է սահմանված, որպեսզի լրացուցիչ անհարմարություններ չառաջացնենք, այն ուսանողները, որոնք Երևանին մոտակա բնակավայրերից են գալիս, ունենան բավարար ժամանակ գալու և իրենց դասապրոցեսին նորմալ մասնակցելու համար», — ասել է նախարարը։

Նա նշել է, որ փոփոխության հիմքում խցանումներից խուսափելն է, որ մարդիկ միաժամանակ դուրս չգան տնից և ունենան հնարավորություն ավելի հարմարավետ պայմաններում հասնել իրենց ուսումնական հաստատություն կամ աշխատավայր։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ներկայացրել էինք Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի մասնագիտական կարծիքը, ով նշել էր, որ նման փոփոխությունը կարող է ազդել երեխայի թե՛ առողջության, թե՛ առաջադիմության վրա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև