Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Քննիչը, ներկայացնելով պետությունը, պետք է պարտավորված լինի րոպե շուտ կատարի իր պարտականությունները, որպեսզի անձը երկար չմնա կալանավորված․ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին

Միքայել Սրբազանի և Ռուբեն Հակոբյանի գործերը հարուցվել են հունիսի 17-ին հաջորդած ժամանակահատվածում։ Ի դեպ կարող եմ պնդում կատարել՝ 20, 30 օրվա ընթացքում ուղարկվել են դատարան։ Սամվել Կարապետյանի գործով հերիք չէ 60 օր քննություն էր իբր տեղի ունեցել, մի հատ էլ երկարաձգվել է ևս 2 ամսով, որ էլի քննություն տեղի ունենա։ Սա իսկապես քրեադատավարական ամենակարևոր երաշխիքներից պատշաճ ջանասիրությամբ տապալումն է՝ ընդհանրապես։ Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Քննիչը, ներկայացնելով պետությունը, պետք  է պարտավորված լինի րոպե շուտ կատարի իր պարտականությունները, որպեսզի անձը երկար չմնա կալանավորված։ Այս պարագայում անձին կալանավորել են զուտ մեկ նախադասության համար, որը խոսքի ազատության տիրույթում է։ Այդ արտահայտության համար դեռևս Սամվել Կարապետյանը կալանավորված է՝ քննությունը որևէ մի գործողություն չանելով։

Ռուբեն Հակոբյանի կալանքը դատավորը վերացրեց նրա համար, որովհետև դա ի վերջո միջին ծանրության ենթադրյալ հանցանք է, որի համար պատիժը սկսում է տուգանքից։

Հիմա ուզում եմ հասկանամ Մայր աթոռը պաշտպանելու մեջ ինչ կապ ունի իշխանությունը բռնությամբ զավթելու կոչը։ Փաստորեն 60 օրից ավելի Սամվել Կարապետյանը կալանավորված է և գիտեք՝ ինչ են ասում, ասում են՝ Սամվել Կարապետյանը, ով հուլիսի 4-ին քաղաքական հայտ էր ներկայացրել, ով այս ողջ ժամանակահատվածում մշտապես հանդես է եկել ՀՀ պետական շահերի դիրքերից, Հայաստանի աամենախոշոր բարերարներից է, այս պայմաններում ինչ են ասում քննիչները, դատախազները և դատարանները, ասում են, որ Սամվել Կարապետյանը կարող է խոչընդոտել քննությանը։

«Մեր ձևով» շարժումը կարելի է ասել ուղիղ դիալեկտիկ կապի մեջ է գտնվում հուլիսի 4-ն Սամվել Կարապետյանի կողմից ներկայացված ուղերձի շեշտադրումներից։ Այսինքն, ի վերջո, Սամվել Կարապետյանը քաղաքական հայտ էր ներկայացրել և արդեն դրա տրամաբանական շարունակությունն է նաև երեկ տեղի ունեցած «Մեր ձևով» շարժման մեկնարկը»,-ասել է Վարդևանյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031