Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ-ում նախաստորագրված փաստաթղթով փաստացի անhայտ կորած անձանց հարցը տեղափոխվում է երկկողմ հարաբերությունների ոլորտ՝ արժեզրկելով միջազգային կարգավորումները․ Թաթոյան

Անհայտ կորածների և բռնի անհայտացածների վերաբերյալ պարտավորությունները միջազգային կարգավորում ունեն։ Ադրբեջանն ամեն ինչ անում է և արել է, որ այս խնդիրները դուրս մղի միջազգային հանրության աչքից, սա նրանց համակարգված քաղաքականության մասն է։ Այս մասին անհայտ կորած անձանց նվիրված միջոցառման ժամանակ  հայտարարել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ-ում նախաստորագրված փաստաթղթով փաստացի անհայտ կորած անձանց հարցը դուրս է մղվել միջազգային հանրությունից, հարցը տեղափոխվում է երկկողմ հարաբերությունների ոլորտ՝ արժեզրկելով միջազգային կարգավորումները»,- նշել է նա։

Թաթոյանի խոսքով, Ադրբեջանն իր երկրի ներսում փակում է բոլոր միջազգային կառույցները, որոնք այս հարցերի հետ առնչություն ունեն, օրինակ ՄԱԿ-ի զարգացման  գործակալությունը, Կարմիր Խաչի միջազգայն կոմիտեն։

«Սա անում են, որպեսզի միջազգային մեխանիզմները դուրս դրվեն  այս պրոցեսից»,- ընդգծել է  նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև