Skip to main content

Պետական սահմանը չի կարող նախ «հարմարեցվել» որևէ ճանապարհի, խողովակաշարի կամ արտաքին ուժային կենտրոնի քաղաքական օրացույցին․ Դավիթ Անանյան | Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Isuzu» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյան, մենք մատաղի ուլ չենք | Իրավական համագործակցության խորացում. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին | Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան | Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նախնական դատալսումները նշանակվել են սեպտեմբերի 18-ին | Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս․ Լևոն Ազիզյան | «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» | Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» | Олимпийский спорт превращают в поле политической борьбы | Խաչվերացի տոնին Էջմիածնի Մայր տաճարում պատարագ կմատուցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը | Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ | Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է | Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել | Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը ձերբшկալվել է

Լրահոս

Եթե ասում ենք՝ չունենք տարածքային պահանջներ Ադրբեջանից, բայց Սահմանադրությամբ ունենք, ուրեմն Սահմանադրությունը պետք է բերենք «իրական» տեքստի. ՔՊ-ական պատգամավոր

Ասում ենք՝ չունենք Ադրբեջանի հետ տարածքային պահանջներ, բայց մեր Սահմանադրության մեջ գրած է՝ ունենք, հիմի չպիտի՞ Սահմանադրությունը բերենք այն տեքստին, որ համապատասխանի իրականությանը: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

Մելքոնյանը նշել է, որ իրենք դեռ 2018 թվականից են ուզել սահմանադրական փոփոխություններ անել, սակայն 2018-ից հետո եկավ պատերազմ, հետո մեր սահմաններ մտնելը, էսկալացիա ու տարբեր բաներ տեղի ունեցան, այդ ընթացքում էլ էր հանձնաժողովն աշխատում Սահմանադրությունը փոխելու համար:

Ինչը, ըստ նրա, վկայում է այն մասին, որ դա Ալիևի պահանջով չէ:

Դիտարկմանը՝ երբեք Փաշինյանը չի ասել, որ Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը պետք է հանել, դա եղել է Ալիևի պահանջից հետո, Մելքոնյանն ասաց. «Եթե մենք պետության հետ պայմանավորվում ենք, որ տարածքային պահանջներ չունենք, բայց մեր Սահմանադրությամբ ունենք տարածքային պահանջներ, ինչպե՞ս եք նայում այդ հարցին: Ասում ենք՝ չկան այդպիսի պահանջներ, բայց Սահմանադրության մեջ նշված է, որ իրոք կան այդ պահանջները, հիմի չպիտի՞ Սահմանսդրությունը բերենք այն տեքստի, որ համապատասխանի իրականությանը: Պե՞տք է անենք, թե՝ չանենք դա»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև