Skip to main content

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը | TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) | «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին | Կապանում Իրանի նոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին | Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է

Լրահոս

Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը Վաշինգտոնում չենք համաձայնացրել, համաձայնեցված տերմինաբանության օգտագործումը կնպաստի կառուցողական մթնոլորտի իրացմանը. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած հռչակագրում նաև համաձայնեցվել է որոշակի տերմինաբանություն։ Եվ կարծում եմ, որ այդ ճշտված, համաձայնեցված տերմինաբանության օգտագործումը կնպաստի կառուցողական մթնոլորտի և հետագա աշխատանքի իրացմանը։ ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանն իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա մասնավորապես նշել է.

«Հարգելի գործընկերներ, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ, Ադրբեջանի նախագահի հետ ընդունեցինք խաղաղության հռչակագիր։ Նախաստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագիրը։ Այսպիսով, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվեց։ Սա պատմական շրջադարձ է, որը շատ ավելի լայն տարածաշրջանային ազդեցություն կունենա։

Երեկ գագաթաժողովի մասնակից առաջնորդները, այսօր էլ, շնորհավորում էին թե մեզ, թե Ադրբեջանին հաստատված խաղաղության համար, և ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր շնորհավորանքների համար։

Այժմ մենք քննարկում ենք տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների հիման վրա մեր երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցություն բացման հարցը։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի ինքնավար Հանրապետության միջև՝ Հայաստանի Հանրապետության տարածքով, անխոչընդոտ հաղորդակցությունը՝ Հայաստանի Հանրապետության համար միջազգային և ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։

Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած հռչակագրում նաև համաձայնեցվել է որոշակի տերմինաբանություն։ Եվ կարծում եմ, որ այդ ճշտված, համաձայնեցված տերմինաբանության օգտագործումը կնպաստի կառուցողական մթնոլորտի և հետագա աշխատանքի իրացմանը։

Ուզում եմ գործընկերներին տեղյակ պահել նաև, որ մասնավորապես Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում։ Մանավանդ, որ այդ համաձայնությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները կիրականացնեն հաղորդակցության ներդրումային ծրագիրը, որը կոչվում է «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։ Այս ծրագիրը բխում է Հայաստանի Հանրապետության «Խաղաղության խաչմերուկ» նախագծից, որի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը և Միացյալ Նահանգները ստորագրեցին երկկողմ հուշագիր՝ այդ նախագիծը զարգացնելու և ներդրումներ իրականացնելու ուղղությամբ։

Այս ամենի արդյունքում՝ այս նախագծերի իրականացման շնորհիվ, ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է ձեռք բերված պայմանավորվածություններին, և մենք վճռական ենք հնարավորինս արագ դրանք կյանքի կոչել։

Եվ այդ ամենի արդյունքում կբացվի ոչ միայն հաղորդակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ներպետական, երկկողմ և միջազգային հաղորդակցության համար, այլև լոգիստիկ նոր հնարավորություններ կստեղծվեն Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ բոլոր երկրների, ներառյալ մեր և Ադրբեջանի անմիջական հարևանների համար»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև