Skip to main content

2018-ի «Սերժ ու ՀՀԿ մերժելու» արդյունքն Արցախի կորուստն ու Հայաստանի վիլայեթացման հեռանկարն է. Էդուարդ Շարմազանով | Այսօր Ալեն Սիմոնյանի պսակադրությունն է (տեսանյութ) | Եթե ես լինեի եկեղեցու ղեկավար, ամեն կիրակի կընկնեի վիժվածքի հետևից ու դևահալածությամբ կզբաղվեի. Արթուր Դանիելյան | Ազատությունը ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է․ Գագիկ Ծառուկյան | Պուտինը հրամայել է երեք օր չհարվածել Կիևին | Պուտինն այսօր կընդունի Ուիթքոֆին և Քուշներին․ Պեսկով | Թբիլիսյան խճուղում բшխվել են «Tesla»-ն և «Lexus RX350»-ը․ վթարից հետո «Lexus RX350»-ում հրդեհ է բռնկվել | Մեր երկրին էլի է հեղափոխություն պետք․ Նիկոլ Փաշինյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով | Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. Վահագն Խաչատուրյան | Նոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը. գողացել են 12․000 ԱՄՆ դոլար, 1 մլն ՀՀ դրամ և ոսկեղեն | Այսօր առավոտից գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները | Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան | Վերջին 8 տարվա ընթացքում եղել են օրեր, երբ անիծել եմ այն օրը, երբ դարձա ՀՀ վարչապետ. Նիկոլ Փաշինյան | Իրանը կոչ է արել ամերիկացիներին, պարտքերի ներման դիմաց, Իրանի դեմ պատերազմում «թնդանոթի միս» չդառնալ

Լրահոս

Փաշինյանը գիտակցում է իր ազգադավ լինելը, միևնույն ժամանակ հավաքագրում է մեղսակիցներ. Նաիրի Սարգսյան

Մենք նշում ենք Արցախի անկախության տոնը ցավով, բայց միևնույն ժամանակ հպարտությամբ: Մենք երբեք չպետք է մոռանանք հպարտության մասին, որովհետև 1991 թվականին հայ ազգը, արցախցին, հայաստանցին, Սփյուռքի հայը ցույց են տվել իրենց միասնականությունը, կամքը և դա դարձել է գոյապայքարի և իրենց բնօրրանում ազատ ու անկախ ապրելու պայքարի մեկնարկը։ Այս մասին Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Մենք իրավունք չունենք դա երբեք մոռանալու, որովհետև դա մեր պատմության ամենափառավոր էջերից մեկն է, բայց ցավոք սրտի վերջին տարիներին արդեն մենք Արցախի Անկախության տոնը և Արցախի Հանրապետության տոնը նշում ենք մեծ ցավով, բայց միևնույն ժամանակ ցասումով: Իսկ Արցախ վերադառնալու վերաբերյալ՝ ես վստահ եմ, որ ես ինքս Արցախում նշելու եմ Արցախի Անկախության տոնը: Ունեմ այդ վստահությունը և ունեմ դրա համար հիմնավորումներ, որ դա հնարավոր է իրականացնել», — նշել է նա:

Նա նշել է, որ ներկա աշխարհակարգում չի կարելի երազանքները և նպատակները փոխել, պարզապես կարելի է ժամկետները փոխել, նոր ժամկետներ սահմանել, քանի որ նպատակի իրականացումը ձգելով չի նշանակում դրանից հրաժարվել:

«Այս իշխանությանը պետք է շատ շուտ փոփոխության ենթարկել, ռազմական բալանսը վերականգնել ու հետևողականորեն, անկոտրում կամքով գնալ նպատակի իրագործման հետևից: Նիկոլ Փաշինյանը հոգու խորքում գիտակցում է իրով լինելը, իր ազգադավ լինելը և միևնույն ժամանակ փորձում է հավաքագրել մեղսակիցներ։ Մեղքի իր չափաբաժնից հրաժարվելով և ժողովրդին հեղափոխություն չիրականացման մեջ մեղադրելով, փորձում է Արցախի հանձնման գործընթացը  մեղսագրել ժողովրդին», — ասել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև