Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան

Լրահոս

Վստահ եմ՝ հենց ինքը և իր վայ քաղաքական թիմն են հայտնվելու ոչ միայն քաղաքական աղբանոցում, այլ՝ ՔԿՀ-ներում. Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Իր մանկության երազանքը կփշրվի բյուրեղի ապակու նման, և ես վստահ եմ՝ հենց ինքը և իր վայ քաղաքական թիմն են հայտնվելու ոչ միայն քաղաքական աղբանոցում, նաև համապատասխան քրեակատարողական հիմնարկներում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե 2026 թվականին գործող ընդդիմադիրներին ժոովուրդը ուղարկելու է քաղաքական աղբանոց:

Հարցին՝ չի կարծում, որ իշխանբության մատնանշած խաղաղության հետևից հանրությունը կգնա ու նորից ՔՊ-ին կընտրի, Մինասյանն ասաց. «Բայց խաղաղություն չկա այդտեղ, այդտեղ կա կեղծ թեզ: Տեսեք՝ Արցախում ինչ խաղաղություն է, խաղաղությո՞ւն է, չէ, ո՛չ կրակոց կա, ո՛չ մարդասպանություն կա, խաղաղություն է, բայց հայություն չկա»։

Պատգամավորի խոսքով՝ ամենամեծ խաղաղություն ուզողն այսօրվա ազգային ընդդիմադիր հատվածն է:

«Ազգային ընդդիմությունն ավելի շուտ և շատ է ուզում խաղաղությունը, բայց այդ խաղաղությունը պիտի հիմնված լինի քո ազգի հարգանքի վրա, քո ազգի ապրելու իրավունքի սկզբունքի միջազգային ամբողջական համակարգի գործադրման սկզբունքի վրա, այլ ոչ թե ուղղակի օրվա իշխանության ցանկությունների և հայտարարությունների»,- ասաց նա։

Մինասյանը պնդեց, որ այսօր ժողովրդի ճնշող մեծամասնությունն իր ամբողջ էությամբ մերժում է սրանց:

Facebook
Twitter

Կարդացեք նաև