Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 508 քրեական վարույթ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 508 քրեական վարույթ (2024-ին՝ 949), որից 358-ը փոխանցվել է 2024 թվականից, (2023-ին՝ 647): Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

Հաշվետու ժամանակահատվածում նշված 508 քրեական վարույթից 29-ը՝ 72 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան  (2024-ին՝ 32 քրեական վարույթ՝ 60 անձի վերաբերյալ), 71-ը կարճվել  է (2024-ին՝ 132), որից 41-ը՝  ռեաբիլիտացնող (2024-ին՝ 104), իսկ 30-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով (2024-ին՝ 28), 30-ը՝ հաշվառվել է որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 36), 121-ն ուղարկվել է այլ մարմին (2024-ին՝ 112), 29-ը միացվել (2024-ին՝ 37), իսկ 228-ը փոխանցվել է 2025 թվականի երկրորդ կիսամյակ (2024-ին՝ 600):

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով ավարտված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասը կազմել է 8 մլրդ 879 մլն 329 հզր ՀՀ դրամ, որից մինչդատական վարույթի ընթացքում վերականգնվել է 2 մլրդ 213 մլն 514 հզր ՀՀ դրամը կամ 24.9%-ը, արգելանք է դրվել 968 մլն ՀՀ դրամ արժողության գույքի վրա (2024-ին՝ 4 մլրդ 608 մլն 759 հզր ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 685 մլն 958 հզր ՀՀ դրամը):

Facebook
Twitter

Կարդացեք նաև