Skip to main content

Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա | Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա | Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը | ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. Լումիս | Գյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբ

Լրահոս

Մեկնարկել են Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման աշխատանքները. յուրաքանչյուր հայ կարող է որևէ աշխատանք կատարելով՝ մասնակից դառնալ այս պատմական պրոցեսին. Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ առաջիկայում լայն թափով ընթանալու են Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման աշխատանքները։

Նա մասնավորապես գրել է. «Սիրելի´ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայե´ր, իմ երկրի ու ժողովրդի իրական բարեկամնե´ր,

Ուզում եմ կիսվել լավ լուրով.

Մեկնարկել և առաջիկայում լայն թափով ընթանալու են Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման աշխատանքները։

Վստահ եմ, որ այս արձանով մեր երկրում բացվելու է նոր էջ՝ նոր հույսերի և հաջողությունների։

Վերջին ամիսների ընթացքում ես աշխարհի տարբեր ծայրերի հեղինակավոր հայերից, սովորական քաղաքացիներից ստացել եմ խնդրանքներ՝ այս կամ այն կերպ միանալու շինարարական աշխատանքներին, անգամ՝ ֆինանսական մասնակցության ձևով։ Մարդիկ ցանկանում են մասնակիցը լինել հիրավի պատմական մի պրոցեսի, պատմական իրադարձության։

Արձանի կառուցման հետ կապված բոլոր հարցերը ես վերցրել եմ ինձ վրա և ստիպված եմ եղել մերժել ֆինանսական մասնակցության առաջարկները, քանի որ իմ ընտանիքն ունի որոշում՝ ստանձնելու նախագծի բոլոր ծախսերը։ Շնորհակալ եմ բոլոր առաջարկների համար. ես վստահ եմ բոլորիդ բարի ցանկությունների և ազնիվ մղումների վրա։

Մյուս կողմից՝ այո, թեև Քրիստոսի արձանի կառուցման գաղափարը իմը և իմ ընտանիքինն է, բայց արձանը պատկանում է ամբողջ հայ ժողովրդին, իմ երկրի իրական, աշխարհասփյուռ բարեկամներին, բոլոր քրիստոնյաներին, և այն, միաժամանակ, ազգային կառույց է։

Հաշվի առնելով մարդկանց մեծ ցանկությունը՝ մասնակից դառնալու այս պատմական պրոցեսին, որոշում եմ կայացրել և հանձնարարել եմ մշակել մեխանիզմներ, որպեսզի յուրաքանչյուր հայ՝ աշխարհի ցանկացած ծայրից, իմ երկրին բարի կամեցող ցանկացած մարդ, հնարավորություն ստանա մասնակցելու շինարարական աշխատանքներին, կարողանա մի ծառ տնկել, մի դույլ հող բերել, մի քար դնել, կարողանա աղոթքը շուրթերին, երազանքը մտքում՝ որևէ աշխատանք կատարել։

Կստեղծվեն համապատասխան հնարավորություններ, և մարդիկ կիմանան, թե ինչպես է հնարավոր իրականացնել իրենց ցանկությունը։ Հարյուր տարի էլ անցնի՝ մեր թոռները, ծոռներն ասելու են, որ այս արձանի շինարարության վրա իրենց պապերն ու տատերը քար են դրել, մասնակից են եղել։ Սերնդեսերունդ հպարտանալու ենք դրանով։

Ես շինհրապարակում լինելու եմ շինարարի կողքին, բանվորի հետ բանվորություն եմ անելու, ուրախությամբ անելու եմ յուրաքանչյուր գործ, որի կարիքը տեղում կլինի։ Բոլոր ցանկացողները կարող են անել նույնը։

Մեր բոլորի ջանքերով՝ Քրիստոսի արձանը վեր է խոյանալու։ Այն դառնալու է Ազգային վերածննդի, ներքին համերաշխության, աշխարհին ներկայանալու խորհրդանիշ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև