Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Թվային վարորդական վկայականի և տեխանձնագրի տարբերակն ընտրելու դեպքում պետական տուրքը կիսով չափ պակաս է․ ՆԳ նախարար

Հայաստանի կառավարության նիստում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց վարորդական վկայականների և հաշվառման վկայականների թվայնացման մասին նախագիծը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նշեց, որ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել կարգավորումը, ըստ որի քաղաքացիները կարող են օգտագործել թվային վարորդական վկայական և թվային հաշվառման վկայագիր  (տեխանձնագիր)․

«Սեպտեմբերի 1-ից սկսած մեր քաղաքացիները, որոնք ունեն վարորդական վկայականներ, այլևս որևէ պարտավորություն չունեն պլաստիկ վարորդական վկայական իրենց մոտ պահելու։ Մինչ այդ գործում էր պատասխանատվության սկզբունքը․ եթե չկար պլաստիկ վարորդական վկայականը ֆիզիկապես, ապա վարորդները ենթարկվում էին վարչական պատասխանատվության։ Այս պահի դրությամբ արդեն իսկ համակարգում բոլոր վարորդների թվային վկայականները գեներացված են և հասանելի են նույնականացման համակարգի միջոցով»,- նշեց նա։

Սարգսյանը հավելեց, որ առաջին անգամ փաստաթուղթ ստանալու դեպքում քաղաքացին կարող է ընտրել պլաստիկ կամ թվային տարբերակը։ Թվային տարբերակ ընտրելու դեպքում պետական տուրքը կիսով չափ պակաս է։

«Եթե անձը նախընտրում է պլաստիկ վարորդական վկայականը կամ տեխանձնագիրը, ապա վճարում է մեկ անգամ մեկ գումարի չափով, իսկ հետագայում կարող է օգտվել նաև թվային տարբերակից»,- ասաց նախարարը։

Նախագծով կարգավորվում են նաև մի շարք տեխնիկական հարցեր՝ ապահովելու համար իրավական հստակություն և ծառայությունների սահուն մատուցում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև