Skip to main content

Ինչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան | ՈՒՂԻՂ. Պատգամավորների ճեպազրույցներ | Բաքուն հիմա էլ հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ. Ազատություն | Սեպտեմբերի վերջին օրերին՝ ամառային շոգ․ Երևանում մինչև +34 աստիճան | Այնթապում «Ruichi»-ն վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավnրներ | Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան | Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ» | Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ» | Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս. Փաշինյան | Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

Լրահոս

Վարչապետը որևէ սխալ բան չի ասել. նորանշանակ Թորոսյանը՝ Փաշինյանի՝ «կառավարությունը ես եմ» հայտարարության մասին

Ես վատ եմ զգում, երբ որ մեր գործընկերները կլինեն լրագրող կամ ոչ լրագրող, կոնտեքստից կտրում են խոսքերը, տված հարցը և տված պատասխանը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «կառավարությունը ես եմ» հայտարարությանը:

«Վարչապետը կառավարության ղեկավարն է, ինչո՞ւ, ինչի՞ մասին է խոսքը, և այո, վարչապետն է ներկայացնում կառավարության դիրքորոշումը, կարևորագույն գրեթե բոլոր հարցերում, մենք էլ՝ մեր ոլորտային հարցերում: Մենք քվեարկում ենք օրենքներ, կառավարության որոշումներ և դրանով մասնակցում ենք այդ որոշումների կայացմանը, որոնք ի դեպ մշակվում են, նոր են հասնում կառավարության նիստին:

Աայսինքն, մենք մինչև այդ քննարկում ենք, մեր դիրքորոշումները արտահայտում ենք, փոփոխություններ ենք անում, շատ բաներ չեն հասնում կառավարության այդ թվում մեր դեմ լինելու պատճառով: Դա առողջ աշխատանքային գործընթաց է և վարչապետը որևէ սխալ բան չի ասել»,- ասաց նա:

Անդրադառնալով Լիպարիտ Դրմեյանի հեռացմանը՝ Թորոսյանն ասաց, որ չի ճանաչում:

Լրագրողների հիշեցմանը՝ Դրմեյանը վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարն էր, ով նշել էր՝ ՀԷՑ-ի մասով արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր է կատարման կառավարության կողմից, Թորոսյանը հայտարարեց. «Ես չգիտեմ Լիպարիտ Դրմեյանին, չգիտեմ ինքը ինչի համար է ազատվել և ժողովուրդ ջան, ունա՞կ եք լսելու պատասխանը, թե՝ չէ։ Երբ որ հարց եք տալիս, թույլ տվեք մինչև վերջ պատասխանեմ, թե չէ էլ չեմ անի ընդհանրապես»:

Լրագրողներն հակադարձեցին նրան, որ չսպառնա, ինչի ի պատասխան Թորոսյանն ասաց, որ կսպառնա: «Կսպառնամ, սովորեք աշխատել, հարգելի գործընկերներ»,- հայտարարեց նա ու հեռացավ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև