Skip to main content

Հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է․ Արամ Ա | Հիմա, երբ վերջապես հաստատված է այդքան սպասված խաղաղությունը, մենք կարող ենք վերջապես շունչ քաշել, կերտել ու վայելել մեր խաղաղ կյանքը․ ԱԺ նախագահ | Առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին uպառնալիքներին․ Վեհափառ | Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին | Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյուրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը․ Սերժ Սարգսյան | Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա

Լրահոս

Նիկոլն ամեն ինչ անում է, որ իր «խաչագողյան դեգերումը» հասարակության վրա ծախի որպես «մեծ ռազմավարություն». Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մի քանի օր Պեկինում մնալուց հետո Նիկոլը կարծես ընկել է Լաո Ցզիի ազդեցության տակ ու սկսել է չինական փիլիսոփայությունը մեկնաբանել յուրովի։ Չինական վոյաժներից հետո երեկ Նիկոլը պոկվեց Տոկիո, բայց, ոնց հասկանում եմ, չինական փիլիսոփայության տրամաբանությունը դեռ իր դոզան չի թողել։ Բարլուսով Տոկիոյից գրում է, թե «ճանապարհը ճիշտ է կամ սխալ՝ կախված է նպատակից»։ Բայց եթե Լաո Ցզին ճանապարհը ներկայացնում էր որպես ամբողջականություն ու հավասարակշռություն, Նիկոլի «ճանապարհը» ոչ թե իմաստության ուղի է, այլ սովորական քաղաքական թափառում։

Այստեղ իրականությունն այն է, որ ասվածը ոչ թե խորիմաստ փիլիսոփայական մտք է, այլ փորձ է քողարկելու այն փաստը, որ ինքը ուղղություն չունի։ Այսինքն՝ թե Պեկին, թե Տոկիո, թե Բրյուսել, թե Մոսկվա՝ ամեն տեղ գնում է, հետո փորձում է հանրությանը համոզել, որ այս ամենը բխում է ինչ–որ «մեծ նպատակից»։ Իսկ իրականում չկա ոչ նպատակ, ոչ ճանապարհ՝ կա անորոշ թափառանք, որը ներկայացվում է իբր թե «ճիշտ ընտրություն»։

Յո՞ երթաս, Նիկո՛լ։

Փաստացի գնացել է երկու քաղաք, որոնք անգամ աշխարհաքաղաքականորեն հակադիր դիրքերում են։ Եվ փոխարենը բացատրի՝ որն է Հայաստանի շահը այդ տարբեր ուղղություններում, գրում է, թե «ճիշտն ու սխալը կախված է նպատակից»։ Բայց հենց հարցն էլ դա է՝ ո՞րն է նպատակը։ Առանց հստակ նպատակի, ամեն ճանապարհ էլ դառնում է սխալ։ Նիկոլն ընդամենը փորձ է արդարացնելու իր անորոշ ու ճողված արտաքին քաղաքականությունը։

Պեկինից հետո Տոկիո գնալը ինքնին խորհրդանշում է հակադիր բևեռների միջև անորոշ մանևր, որը նա ներկայացնում է իբրև նպատակային քայլ, սակայն առանց հստակ նպատակի, ամեն ճանապարհ էլ դառնում է սխալ։ Այս ամենը ցույց է տալիս, որ Նիկոլը ոչ թե ուղղություն ունեցող պետական գործիչ է, այլ դասական «քաղաքական թափառական», որը շարժվում է առանց քարտեզի ու առանց վերջնակետի։ Ասեմ ավելին՝ նա քայլում է առանց քարտեզի, առանց նպատակի, հետո էլ փորձում է համոզել, որ թափառանքը ռազմավարություն է։

Նիկոլն ամեն ինչ անում է, որ իր «խաչագողյան դեգերումը» հասարակության վրա ծախի որպես «մեծ ռազմավարություն»։ Իրականում, որքան էլ փորձի իրեն հագցնել արևելյան իմաստունի դիմակ, նա շարունակում է մնում է դասական «քաղաքական թափառական», որի յուրաքանչյուր քայլը պայմանավորված է միայն պահի շահով։ Հենց սա է պարադոքսը․ Նիկոլի «ճիշտ ճանապարհը» չկա։ Նրա խոսքում դա միշտ կախված է հանգամանքից, պահի շահից ու սեփական իշխանությունը պահելու պարտադրանքից։ Այսինքն՝ «ճիշտը» նրա համար նշանակում է այն ուղղությունը, որն տվյալ պահին իրեն հարմար է ներկայացնել։

Հ.գ. Տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումների ֆոնին լրիվ անհասկանալի է, թե ու՞ր է փորձում գնալ Նիկոլը, նա լրիվ խճճվել է ու բոլորիս իր հետ քաշել է այդ գեոպոլիտիկ բավիղը:

Մի օր նա Վաշինգտոնում է, մյուս օրը՝ Պեկինում, հաջորդ օրը Բրյուսելն է, ապա՝ Մոսկվան ու Տոկիոն՝ թերևս չհասկանալով, որ դրանք բոլորը ծայրահեղ տարբեր բևեռներ են, որոնք հետապնդում են բացառապես իրենց շահը, ունեն լրիվ տարբեր աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական մոտեցումներ:

Այս ամենից ոչ մի բան չհասկացող դիլետանտը բոլորիս գցել է տարերային փոթորիկի մեջ:
Facebook
Twitter

Կարդացեք նաև