Skip to main content

Հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է․ Արամ Ա | Հիմա, երբ վերջապես հաստատված է այդքան սպասված խաղաղությունը, մենք կարող ենք վերջապես շունչ քաշել, կերտել ու վայելել մեր խաղաղ կյանքը․ ԱԺ նախագահ | Առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին uպառնալիքներին․ Վեհափառ | Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին | Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպուլյացիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյուրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը․ Սերժ Սարգսյան | Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա

Լրահոս

Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են․ Մակրոն

Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են։ Դաշնակիցների ներդրումները փաստաթղթավորվել և հաստատվել են պաշտպանության նախարարների մակարդակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են։ Այժմ դրանք աջակցություն կստանան քաղաքական մակարդակով, և սա մեզ հիմք է տալիս վճռականորեն հայտարարելու, որ մենք պատրաստ ենք Ուկրաինայի և եվրոպացիների համար ամուր, երկարատև խաղաղության», — Ֆրանսիայի նախագահի խոսքերն է մեջբերել Le Monde պարբերականը։

«Եվրոպան պատրաստ է դրան՝ առաջին անգամ նման մակարդակի ներգրավվածությամբ և ինտենսիվությամբ», — հավելել է նա։

Բացի այդ, X-ում Մակրոնն անդրադարձել է Փարիզում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ առաջիկա հանդիպմանը։

«Նախագահ Զելենսկու հետ ենք Փարիզում՝ «կամեցողների կոալիցիայի» հանդիպման նախաշեմին։ Ուկրաինացի ժողովրդի անվտանգությունը մեր սեփական անվտանգությունն է», — նշել է Մակրոնը գրառման մեջ։

Նրա խոսքով`Եվրոպան առաջ է շարժվում իրադրությանը համապատասխան՝ ապահովելով անվտանգության ամուր երաշխիքներ։

«Մենք պատրաստ ենք կառուցել ամուր և երկարատև խաղաղություն Ուկրաինայում», — նշել է նա գրառման մեջ։

Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել, որ շուրջ 30 առաջնորդներ սեպտեմբերի 4-ին Փարիզում կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ Կիևի ապագա անվտանգության երաշխիքները քննարկելու համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև