«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը | Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել

Լրահոս

Արմավիրի մարզպետ նշանակված նախկին ՀՀԿ-ական Վահրամ Խաչատրյանի «թռիչքային» կարիերան. Hetq.am

Կառավարությունն այսօր Արմավիրի մարզպետի պաշտոնում նշանակեց նույն մարզի Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանին: Վերջինս Մեծամոր համայնքի ղեկավար էր ընտրվել 2021թ. դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքներով:

Hetq.am-ը գրում է, որ Վահրամ Խաչատրյանի «թռիչքային» կարիերան սկսվել է 2018թ. իշխանափոխությունից հետո: Նախկին իշխանությունների օրոք Վ. Խաչատրյանը «Հանրապետական» կուսակցության անդամ էր և 2016թ. ընտրվել էր Արմավիրի մարզի Նորապատ համայնքի ղեկավար:

2018թ. իշխանափոխության օրերին Վ. Խաչատրյանը հայտարարեց, թե դադարեցնում է ՀՀԿ-ին անդամակցությունը և միանում է ժողովրդին: Դեռևս 2018թ. մայիսի 8-ին «Հետք»-ի հետ զրույցում ասել էր, թե իրեն այլևս հանրապետական չի համարում:

«Կուսակցական տոմսս վայր եմ դրել: Կուսակցությունից հրաժարվեցի, քանի որ ժողովրդիս կողքին եմ եղել, պատճառը միայն դա է եղել: Ճիշտն ասած՝ կուսակցությունն իմ համար երկրորդական բան է, դրա համար կարևորություն չեմ տալիս»,- ասել էր Վահրամ Խաչատրյանը:

Կուսակցական լինելը չկարևորող Վահրամ Խաչատրյանն այժմ արդեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021թ. հունիսի 29-ի որոշմամբ Վահրամ Խաչատրյանին նշանակեց Արմավիրի մարզպետի տեղակալ, իսկ ամիսներ անց՝ նոյեմբերի 2-ին, վարչապետի որոշմամբ նա նշանակվեց Մեծամոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար՝ ազատվելով մարզպետի տեղակալի պաշտոնից: Դրանից հետո էլ, Մեծամոր համայնքի ավագանու ընտրություններում գլխավորելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը, ընտրվել է համայնքի ղեկավար:

Նշենք, որ Արմավիրի մարզպետի պաշտոնը թափուր է 2025թ. հուլիսից, երբ մարզպետ Արգիշտի Մեխակյանը նշանակվեց Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Պաշտոնյայի կինը հայտարարագրեր չի ներկայացնում

Վահրամ Խաչատրյանն առաջին անգամ գույքի, եկամուտների հայտարարագիր է ներկայացրել 2020թ.-ին, երբ Նորակերտ համայնքի ղեկավարն էր: Այդ ժամանակ հայտարարագրել էր միանձնյա սեփականության իրավունքով իրեն պատկանող 4 միավոր անշարժ գույք՝ ավտոտնակ և 2 հողամաս Նորապատ գյուղում, ինչպես նաև հասարակական նշանակության շինություն Արմավիր քաղաքում: Ի դեպ, հողամասերից մեկը, ըստ հայտարարագրի, 2020թ. գնել է ընդամենը 100 հազ. դրամով:

Վ. Խաչատրյանը հայտարարագրել է նաև TOYOTA և CITROEN մակնիշի ավտոմեքենաներ: Իսկ ունեցած  BMW մակնիշի ավտոմեքենան 2020թ. վաճառել է 6 մլն դրամով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև