Skip to main content

Այնթապում «Ruichi»-ն վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավnրներ | Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան | Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ» | Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ» | Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս. Փաշինյան | Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից

Լրահոս

Նարեկ Մկրտչյանի եղբոր մոտ ոչինչ չի հայտնաբերվել, ուղևորը փախուստի է դիմել և իր մոտից նետել արգելված իրերը. Արփինե Սարգսյան

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց շրջանառվող տեղեկությունները՝ կապված ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր շուրջ տեղի ունեցած դեպքը:

«Սա երբեք չի կարող ընկալվել որպես ծածկադմփոց կամ որևէ դեպքի թաքցնել։ Եթե նախարարությունը նպատակ ունենար որևէ բան կոծկել, ապա ձերբակալման փաստը վրա չէր հասնի»,-ընդգծեց նախարարը։

Նրա խոսքով՝ Փարաքարում տեղի ունեցած միջադեպի ժամանակ մեքենայի վարորդը, որը դեսպանի եղբայրն է, չի ունեցել որևէ արգելված իր։

«Վարորդի մոտ ոչինչ չի հայտնաբերվել։ Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուղևորը փախուստի է դիմել և նրա մոտից նետվել են իրեր, որտեղ նախնական արդյունքներով հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված և ատրճանակ, տրամաբանական էր, որ պարեկային ծառայությունը իրականացներ ձերբակալում»,- նշեց Սարգսյանը:

Նախարարը հավելեց, որ բերման ենթարկվելուց հետո բաժնում ևս վարորդի մոտ ոչինչ չի հայտնաբերվել։

«Այժմ իրականացվում է նախաքննություն։ Նախաքննությունն էլ կտա վերջնական պատասխան՝ արդյոք դեսպանի եղբայրը փոխանցե՞լ է իր պայուսակը ընկերոջը, թե իրականում այն պատկանել է ուղևորին։ Այս պահի դրությամբ առկա տվյալներով հիմնավորվում է, որ Նարեկ Մկրտչյանի եղբոր մոտ ոչինչ չի հայտնաբերվել», – եզրափակեց ՆԳ նախարարը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև