Skip to main content

Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց

Լրահոս

Շուտով կհայտարարենք Ժաննա Անդրեասյանի հրաժարականը պահանջելու բողոքի ակցիայի մասին, զուգահեռ տանելով նաև ԿԳՄՍ նախարարին քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացը. Հայկ Դեմոյան

Շուտով կհայտարարենք Ժաննա Անդրեասյանի հրաժարականը պահանջելու բողոքի ակցիայի մասին, զուգահեռ տանելով նաև ԿԳՄՍ նախարարին քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացը:

Այս մասին գրել է պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Ժաննայի հովհարն ու ազգային ինքնության հովհարային անջատումները

Շատերն են անդրադառնում «թավշյա կրկեսի» արդյունքում իշխանությունն ուզուրպացրած ու Հայաստանի նկատմամբ նեոգաղութային քաղաքականության գործիքների վերածված իշխանավորների վտանգավորության աստիճանի հասնող անհաշվետու վարքուբարքի, խայտառակ կոռուպցիոն գործելաոճի, անպատժելիության գերագույն զգացումի և զանազան հանցանքների ու զանցանքների դիմաց պատժվելուց ապահովագրված կեցվածքին:

Սա նոր երևույթ չէ ու որպեսզի մեկնաբանությունները «բա նախկինների օրոք…» սկսողներին հակազդելու հնարավորություն չտրվի, հավաստիացնում եմ, որ 2018 թվականից առաջ էլ նույնն էր, բայց մի սկզբունքային տարբերություն, ամեն դեպքում, պարտավոր ենք արձանագրել: 2018-ից հետո թերուս, ինքնահավան ու ինքնամեծար կեղծ ինտելեկտուալների մի դաստա որոշել է «նոր ազգ» կերտել՝ պարտադրելով իր տեսլականն ու արժեհամակարգը նոր սերնդին, այն իրականացնելու հիմնական միջոց տեսնելով դպրոցական դասագրքերը, հատկապես հումանիտար առարկաների գծով: Թարմ օրինակների ականատես եղանք բոլորովին վերջերս:

Նոր աշխարհայացք ու արժեհամակարգ պարտադրելու քաղաքականությունն իրականացվում է բացահայտ կերպով, արհեստական ու շինծու օրակարգեր առաջ բերելով ու հետևողականորեն դրանք գովազդելով: Զավեշտալին այն է, որ իրականացնողները մի հատ էլ զարմանում են, որ իրենց տխմարություններն առաջ տանելու ճանապարհին հանդիպում են խոչընդոտների ու դիմադրության:

Ակադեմիական քաղաքի տեսիլքն ու ֆեստիվառների բոցը պարզ ցնդաբանություններ ու կեղծ մշակութային անճաշակություններ չեն միայն: Դրանք մեծ գումարներ թալանելու ու լուրջ կապիտալ կուտակելու մեծ ծրագրերի լոկ մի մասն են, որոնց կողքին մի քանի միլիոն դոլար արժեցող նախագծերն ու ծրագրերը չեն երևալու: ԿԳՄՍ նախարարը արդեն հանգիստ կարող է հաշիվ չտալ չկայացած համերգի ու պետբյուջեից մսխված հսկայական գումարների համար: Ահռելի միջոցներ է փոշիացվում նաև խոտան ու խայտառակ որակով տասնյակ հազարավոր տպաքանակով տպագրվող դասագրքերի դեպքում: Եվ քանի որ չկա վերահսկողություն ու արդարադատության համակարգ կոչվածը, Ժաննա Անդրեասյանն ու մյուսները դեռ շարունակելու են վայելել անպատժելիության «քաղցր» միջավայրը:

Թավշյա նեոգաղութացումն ուղեկցվում է նեոբոլշևիզմով և տկարամիտ ռևիզիոնիզմով: Ծխախոտի բիչոկներ հավաքող վարչապետը ներկայանում է որպես մեծ գաղափարախոս և ինտելեկտուալ, որի մտագալարումներն ու կեղծ պատումները ոչ միայն լռությամբ են ընդունում մեր «փառապանծ» ակադեմիականները, այլև իրենք են մասնակցում այդ մշակումներին՝ թավիշի գիտական հիմնավորումն ապացուցող հոդվածներով:

Ես Ձեզ վստահեցնում եմ, որ Ժաննայի, Նիկոլի ու մյուսների համար Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածն արտառոց ու ցնցող իրադարձություն չի համարվել, քանի որ իրենց մտայնություններում ու արժեհամակարգում Ծիծեռնակաբերդը վանելու ու դուրս մղելու հասկացություն է, որը խոչնդոտում ու խանգարում է “նոր մարդ” կերտելու իրենց բոլշևիկյան նախագծերին: Այն խանգարելու է ինքնությունից զտված ու անդեմ էակների վերածված սպասարկու զանգված ստանալու լաբորատոր փորձերին ու փորձարկումներին, որոնք առատորեն հովանավորվում են դրսի պատվիրատուների կողմից:

Դիմադրությունն այս ավանակային ծրագրերին ու սրանց սպասարկող փալանչիներին պետք է լինի կոշտ ու անզիջում:

Ժաննա Անդրեասյանը պետք է հեռանա ու կոռուպցիոն բազմաթիվ դեպքերի դրվագներով առերեսվի պատժվելու անխուսափելիությանը:

Ցինիզմին էլ վերջ ու սահման կա:

Դիմում եմ հայ ծնողին, հայ ուսուցչին, հայ մարդուն

Մի´ վերածվեք փորձարկումների ենթակա անլեզու ու անինքնասեր օրգանիզմների, տվե´ք ձեր բաժին հակահարվածը:

Շուտով կհայտարարենք Ժաննա Անդրեասյանի հրաժարականը պահանջելու բողոքի ակցիայի մասին, զուգահեռ տանելով նաև ԿԳՄՍ նախարարին քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացը՝ խոտան դասագրքեր կրթական համակարգ ներմուծելու, Ծիծեռնակաբերդը պղծելու, կոռուպցիա հովանավորելու և պետական միջոցները վատնելու դրվագներով:

Մաքրման ու ինքնաառողջացման գործը մենք պետք է անենք ու ոչ մեկը մեզ չի օգնելու այդ գործում, քանզի բոլորին ձեռնտու է անողնաշար, ինքնությունից զուրկ, հեշտ կառավարվող ու պարտվողական տրամադրություններ դավանող հասարակությունից ցանկալի զիջումներ կորզելը»,-գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև