Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Հայաստանի իշխանությանն անհրաժեշտ է հույսի, լավատեսության և խաբկանքի փաստաթուղթ, ինչը կիսատ-պռատ ստացել է ու փորձում է որպես խաղաղություն ծախել. Աբրահամյան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի փակումը գերիների, քաղաքական պատանդների և անհետ կորածների խնդրում նոր իրավիճակ է ստեղծել: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է  «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Կարմիր Խաչի ներկայացուցիչները ոչ միայն ֆիզիկապես հնարավորություն ունեին այցելելու Բաքվում գտնվող հայերին, ծանոթանալ նրանց վիճակին, ընտանիքի անդամների հետ կապ ապահովել և այլն, այլ այդ կազմակերպության միջոցով է երկար տարիներ իրականացվել անհետ կորածների հետ կապված աշխատանքը: Չնայած Ադրբեջանը հաստատել է ընդամենը 23 հայերի գերեվարության հանգամանքը, սակայն տարբեր նյութերով հիմնավորված է շուրջ 8 տասնյակ հայերի Ադրբեջանում գտնվելը:

Թեև Կարմիր Խաչի գրասենյակի աշխատանքը պաշտոնապես ավարտվեց սեպտեմբերի 3-ից, սակայն սա անակնկալ չէր ու սրա մասին տևական ժամանակ է խոսվում էր, բայց դա որևէ ազդեցություն չի թողել ՀՀ իշխանության գործողությունների և քաղաքական կամքի վրա: Ի՞նչ է անում իշխանությունը գերեվարված անձանց խնդիրների լուծման ուղղությամբ՝ կեղծ դատավարությամբ Հայաստանի թիրախավորումը կանխելու, գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև՝ մեր հայրենակիցների հայրենադարձումը կազմակերպելու համար:

Պաթետիկ խոսքերից և որոշակի պարբերականությամբ ֆորմալ ու ոչինչ չասող տեքստերից բացի, այլ բան գոյություն չունի: Նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթում գերիների, ռազմագերիների վերադարձի դրույթներ կային, սակայն աննախադեպ, պատմական հռչակված վաշինգտոնյան պայմանավորվածություններում այս մասին ոչինչ չկա: Որոշակի հակասական տեղեկատվություն առկա էր ԱՄՆ նախագահի անձնական նախաձեռնությամբ հայերի ճակատագրի ճշգրտման մասով, սակայն դա էլ ընթացք չստացավ: Նման հումանիտար հարցերով ԱՄՆ նախագահը մի քանի անգամ դիմել է օրինակ Բելառուսի ղեկավարին՝ կոնկրետ անձանց բանտերից ազատ արձակման մասով, ինչի արդյունքում մի քանի տասնյակ մարդիկ հայտնվել են ազատության մեջ:

Ո՞րն է պատճառը, որ նույն պրոցեսը չկա Ադրբեջանում պահվող հայերի հարցում,  հատկապես որ, նվազագույնը երևացող մակարդակում Ադրբեջանի ու ԱՄՆ նախագահները ջերմ շփումների մեջ են: Արդյո՞ք չի ստացվում, որ Հայաստանի իշխանությունը շահագրգռվածություն չի դրսևորում, այս հարցը օրակարգային չի համարում, թույլ է տալիս, որ Ադրբեջանն այն որպես քաղաքական խաղաքարտ կիրառի ու Հայաստանից այս կամ այն զիջումը կորզի: Այո ՛, հենց այդպես էլ ստացվում է: Հայաստանի իշխանությանն անհրաժեշտ է հույսի, լավատեսության և խաբկանքի փաստաթուղթ, ինչը կիսատ-պռատ ստացել է ու փորձում է որպես խաղաղություն ծախել, իսկ Հայաստանի շահերը շոշափող, բովանդակություն ապահովող և երկարաժամկետ կայունության ու անվտանգության երաշխիքներ չկան, որովհետև իշխանությունն օրվա քաղաքական կուրսով է շարժվում և առաջնայինը իր վերարտադրության ապահովումն է»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև