Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Ֆրանսիայի վարչապետը լքել է Ելիսեյան պալատը, որտեղ Մակրոնին հանձնել է հրաժարականի դիմումը

Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն լքել է Ելիսեյան պալատը, որտեղ Մակրոնին հանձնել է հրաժարականի դիմումը: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:

Ֆրանսիայի վարչապետը  հրաժարական է տալիս այն բանից հետո, երբ նրա կառավարությունը պարտվեց Ազգային ժողովում անցկացված վստահության քվեարկությանը։ Սա ստեղծում է նոր քաղաքական ճգնաժամ և դնում նախագահ Էմանուել Մակրոնի վրա նոր կառավարության ձևավորման ծանր պատասխանատվություն։

Սեպտեմբերի 8-ին կայացած վստահության քվեարկության արդյունքներով՝ Բայրուի կառավարությունը պարտվեց 364 ձայնով ընդդեմ 194-ի։ Քվեարկությունը նախաձեռնել էին ընդդիմադիր ուժերը՝ մեղադրելով կառավարությանը տնտեսական քաղաքականության ձախողման և հարկային բարեփոխումների շուրջ խորացող ճգնաժամի մեջ։

Քվեարկությունից հետո Ազգային ժողովում իրավիճակը լարված էր․ ընդդիմության ներկայացուցիչները հայտարարեցին, որ ժողովրդի դժգոհությունը չի կարելի անտեսել:

Հիշեցնենք, որ  Բայրուն վարչապետ է նշանակվել 2024թ.-ի դեկտեմբերին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև