Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակ | Հայաստանին որևէ մեկը չի օգտագործում Ռուսաստանի դեմ. Միրզոյանը՝ Լավրովին | Ամերիկացիների հետ բանակցությունների պատմությունը թելադրում է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել․ Փեզեշքիան | ԲՀԿ մի խումբ անդամներ, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Գյումրիի բնակչի տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր․ Հակակոռուպցիոն կոմիտե | Անձրև, ամպրոպ, կարկուտ. եղանակը՝ Հայաստանում | Եթե մարդիկ ասեն՝ Նիկոլ գնա՛, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, Նիկոլը ծառա է. Փաշինյան | Երբ ՀՀ իշխանությունները շանտաժի լեզվով են խոսում ՌԴ հետ, պետք է սպասեն, որ ամեն օր տարբեր սահմանափակումներ են լինելու․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Ես վստահ եմ, որ Զելենսկին չգիտի, որ մոլորակի վրա նման մարդ գոյություն ունի. Ալեն Սիմոնյանը՝ Անդրանիկ Թևանյանի մասին | Հայաստանում ամենավստահելի կառույցը բանակն է. IRI-ի հարցման տվյալները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աշխատող, ստեղծարար և նախաձեռնող մարդն է ձևավորում ուժեղ տնտեսություն. Ծառուկյան | Մեզ չեն ֆինանսավորում ո՛չ նախկինները, ո՛չ օլիգարխները․ «Միասնության թևերի» պատասխանն իշխանական քարոզչությանը | Մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումները | Փաշինյանին կվռնդեն, եթե Հայաստանն անցնի գազի եվրոպական սակագների․ Մեդվեդև | Փաշինյանը համառորեն ներս է քաշում Հայաստանը ԵՄ․ Մեդվեդև | Պաշտոնական․ Սարգիս Ադամյանը հեռացավ Քյոլնից

Լրահոս

Այսօրվա ընդդիմությունը «нищий» է, փոխե՛ք ձեր խոսույթը, ուզում եմ հաջորդ խորհրդարանում ունենանք նորմալ ընդդիմություն. Ալեն Սիմոնյան

Այսօրվա ընդդիմությունը «нищий» է, կներեք, բայց քաղաքական առումով դուք սպառվել եք։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին արտահերթ ելույթում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ես լսում էի ձեր ելույթները, քաղաքական ելույթ գոյություն չունի, նույն բաները արդեն 45 տարի է ասում եք։ Ցավոք սրտի կամ ի ուրախություն, սպառվել է ձեր խոսույթը, դուք այլևս օրակարգ չեք թելադրում, չեք ձևավորում և այլևս չեք էլ կարողանալու ձևավորել»,- հայտարարեց Սիմոնյանը։

Նա նշեց, որ ելույթ է ունեցել զուտ պատասխանելու պատգամավոր Ագնեսա Խամոյանին։ Նշենք, որ Խամոյանն ընթերցեց կալանավորված Միքայել Սրբազանի ուղերձը։

Սիմոնյանը հեգնեց՝ նշելով, որ Խամոյանը պատմեց Աջապահյանի նամակի մասին, բայց մինչև վերջ չկարդաց նրա նամակը։ Սիմոնյանն ասաց, որ կվերջացնի նրա նամակը, ապա ընթերցեց Միքայել Սրբազանի նախկին հարցազրույցներից մի հատված, որում նա բացատրել էր, թե ինչու Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը չհաջողեց։

«Ես ակնարկել եմ այս բոլոր ամիսներին, թե որն է պատճառն իր որոշակի անհաջողության՝ Բագրատ Սրբազանի մասին է խոսքը։ Հիմա թերևս ավելի բացահայտ կարող եմ ասել՝ հիմնական պատճառը նախկին նախագահների ստվերն է և ուրվականը։ Այդ ուրվականներից չի կարող ազատվել Բագրատ Սրբազանը։ Այդ ուրվականների հեղինակներն իրենք պետք է հայտարարեն իրենց հեռացման մասին և իրապես հեռանան։ Հայրենիքի փրկությունը դա է պահանջում։ Եթե իրենք դա չեն անում, ուրեմն հայրենիքի փրկության մասին չեն մտածում, մտածում են իշխանության վերադառնալու կամ այսպես ասած՝ ընդդիմության իշխանությունը պահելու մասին»,– մեջբերելով սրբազանի նախկին հարցազրույցի այս հատվածը, այնուհետև Սիմոնյանն ասաց.

«Բա որ գնում եք այցելության, այս մարդու ասածն ինչի՞ չեք ասում։ Նեղության մեջ է այս մարդը, ինչի՞ չեք ասում սրա մասին»։

Սիմոնյանը հարց տվեց ընդդիմությանը՝ ասելով, թե 8 ամսից ընտրություններ են, մտածե՞լ են, ինչ խոսույթով են գնալու։

«Ես գիտեմ, ինչ-որ խոսակցություններ կան, որ մարդիկ ինչ-որ խմբեր են տեղափոխվում, դաշնակցությունը առանձին է գնալու, ինչ-որ մարդիկ նոր կուսակցություն են մտնելու։ Խնդիրը կուսակցությունը չէ ամենևին, խնդիրը խոսույթն է։ Ձեր խոսույթը, որն ունեք, չկա այլևս և օրակարգային չէ։ Մտածե՛ք դրա մասին, որովհետև ես ուզում եմ, որ հաջորդ խորհրդարանում մենք ունենանք նորմալ ընդդիմություն»,- ասաց ԱԺ նախագահը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև