Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը | TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) | «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին | Կապանում Իրանի նոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին | Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը

Լրահոս

Հայաստանը կդառնա համաշխարհային տրանսպորտային հաբ․ Գևորգ Պապոյան

Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը կբացի Հայաստանի «տնտեսական թոքերը»:

«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում նման համոզմունք հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Պապոյանն անդրադարձավ «Թրամփի ուղի» նախագծին, որի ստեղծման վերաբերյալ հռչակագիր են ստորագրել Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը:

Նա նշեց, որ առաջիկա օրերին Հայաստանում սպասում են տարբեր պատվիրակությունների. կլինի պատվիրակություն ամերիկյան կողմից, նաև թուրքական կողմից սպասվում է Սերդար Քըլըչի այցը, որը Թուրքիայի կառվարության հատուկ ներկայացուցիչն է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում:

«Փաստացի գործնական փուլում ենք: Հայաստանի՝ տրանսպորտային հաբ դառնալն արդեն գործնական փուլում է: Մեղրիի ու Կապանի բնակիչներն ամեն օր տեսնում են այն սարերը, որ քանդվում են ու հյուսիս-հարավ նոր ճանապարհն է կառուցվում»,–ասաց նախարարը:

Նա հավելեց՝ զուգահեռ ամերիկյան կողմը կգա, կծանոթանա, հողի վրա հաշվարկներ կիրականացնի: «Եվ կմտնենք պրակտիկ փուլ, որի արդյունքում Հայաստանը կդառնա համաշխարհային տրանսպորտային հաբ»,-նշեց Պապոյանը:

Ըստ նրա՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը կբացի Հայաստանի «տնտեսական թոքերը»:

«Հայաստանը հերիք չէ՝ դեպի ծով ելք չունի, դեռ եղած ցամաքային սահմանների 75 տոկոսն էլ փակ է»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ զարմանքի արժանի է, որ փակ սահմանների պայմաններում այսքան տնտեսական աճ է գրանցվել:

Տարբեր գնահատականներ կան, թե ապաշրջափակման դեպքում Հայաստանի տնտեսական աճը որքան կկազմի: Նախարարի խոսքով՝ հիմա հետազոտություններ են պատվիրել:

«Նաև ունենք հետազոտություն, որ  Հայաստան ներմուծվող բազմաթիվ ապրանքների գներ էականորեն կիջնեն: Ապրանքներ կան, որոնք Հայաստանը ստիպված է ներմուծել, և դրանք Հայաստանում բավականին թանկ են: Եվ թանկ են այն պատճառով, որ մենք լոգիստիկ խնդիրներ ունենք»,-ասաց նախարարը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև